Financial Times. Թուրքիան զիջումների կգնա Սիրիայում` հաշտվելով ՌԴ հետ![]() 2 հուլիսի 2016 - 15:37 AMT PanARMENIAN.Net - Թուրքիան պատրաստվում է այնպիսի քայլերի դիմել, որոնք կարող են փոխել Սիրիայում քաղաքացիական պատերազմի ընթացքը: Ամբողջ հակամարտության ընթացքում Անկարան սատարել է սիրիացի ապստամբներին, որոնք կռվում են կառավարական բանակի դեմ, սակայն ներքին խնդիրները դրդում են Թուրքիային փոխզիջումներ որոնել սիրիական ճգնաժամի մյուս մասնակիցների, օրինակ, Ռուսաստանի հետ: Այս մասին գրում է Financial Times-ը: Թուրքիան մտադիր է նվազեցնել թիրախների քանակը Սիրիայում` Անկարան առաջին հերթին քրդերի դեմ կպայքարի և կփորձի թուլացնել ԻՊ-ին, կարծում է Վերլուծական կենտրոնի վերլուծաբան Ահարոն Սթեյնը, հայտնում է ՌԻԱ Նովոստին: Այդ 2 նպատակի իրականացման համար Անկարային հարկավոր է Մոսկվայի աջակցությունը, ուստի թուրքական կողմը պատրաստ է հրաժարվել Սիրիայում ռեժիմի փոփոխության իր պահանջից: Այդ մասին, ըստ փորձագետի, վկայում է ափսոսանքի նամակը, որը Թուրքիայի նախագահ էրդողանը ուղարկել էր ՌԴ նախագահին: Անկարան հասկացրել է դրանով, որ կարող է մեղմացնել իր դիրքորոշումը Սիրիայի հարցում: Դիվանագիտական աղբյուրները հայտնում են, որ Անկարան արդեն քննարկում է քրդական հարցը Սիրիայի ռեժիմի հետ կապի փակ կանալով` Ալժիրի միջոցով: Բացի այդ, թուրքական կողմը հանդիպում է կազմակերպել, որին հրավիրվել են սիրիական ընդդիմության և Մոսկվայի ներկայացուցիչները: «Կլինեն փոխզիջումներ և զիջումներ քրդերի և ապստամբների մասով: Սակայն թուրքերն ամբողջությամբ չեն հրաժարվի ընդդիմությունից, դա նրանց շահերից չի բխում»,-հայտարարել է «Ֆաստակիմ Քամա Ումիրտ» խմբավորման առաջնորդ Եզեդդին ալ Սալամեհը: «Հնարավոր է Ասադն անցումային շրջանում պահպանի պաշտոնը, սակայն դա նաև կարող է նշանակել, որ Թուրքիան կվերադառնա չափավոր ընդդիմությանը»,-ասել է Սիրիայի աշխարհիկ ընդդիմության հրամանատարներից մեկը: Ավելի վաղ ՌԴ ԱԳՆ ղեկավար Սերգեյ Լավրովը հայտարարել է, որ ՌԴ-ն ու Թուրքիան կվերսկսեն գործակցությունը սիրիական ճգնաժամի հանգուցալուծման ուղիների հարցում: Հունիսի 29-ին տեղի է ունեցել ՌԴ նախագահ Պուտինի և Թուրքիայի նախագահ էրդողանի հեռախոսազրույցը: Թուրքիան հավստիացրել է, որ ամեն ինչ կանի ապահովելու համար ռուսաստանցիների անվտանգությունն իր տարածքում: ![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |