Ռուս օդաչուները պատրաստվում են ՀՀ-ում կայանալիք մարտավարական զորավարժություններին![]() 4 հուլիսի 2016 - 13:53 AMT PanARMENIAN.Net - Հայաստանում տեղակայված «Էրեբունի» ռուսական ավիաբազայի օդաչուները սկսել են պատրաստվել լայնածավալ մարտավարական զորավարժություններին, որոնք կանցնեն հուլիսի կեսին «Քամհուդ» և «Ալագյազ» զորավարժարաններում, հայտնում է ՌԴ Հարավային զինվորական շրջանի մամուլի ծառայությունը: «Չորրորդ սերնդի ՄիԳ-29, հարվածային Մի-24Պ և գրոհային Մի-8ՄՏ ուղղաթիռների օդաչուներն ուսումնամարզական թռիչքներ են կատարում նվազագույն և թույլատրելի նվազագույն բարձրության վրա`մշակելով օդային մարտ վարելու և ցամաքային օբյեկտներ գրոհելու խնդիրները»,-ասվում է հաղորդագրության մեջ, հայտնում է ՌԻԱ Նովոստին: Օդաչուները նաև մշակում են հակառակորդի հակաօդային պաշտպանության համակարգերից խուսափելու հնարքները: Թռիչքներն իրականացվում են ինչպես միայնակ, այնպես էլ զույգերով ու խմբով, ցերեկային և գիշերային ժամերին բարձր լեռնային պայմաններում: Մարտավարական զորավարժություններին մասնակցում է ռուսական ավիացիոն միավորման ամբողջ կազմը: 2015-ի դեկտեմբերին Ռուսաստանը համալրել է Հայատանում գտնվող ռազմակայանը մարտկան և տրանսպորտային ուղղաթիռների նոր խմբաքանակով: Երևանի «Էրեբունի» օդանավակայանում տեղակայված ռուսաստանյան ավիաբազան նույնպես Ռուսաստանի ԶՈւ Հարավային ռազմական շրջանի մեջ մտնող, Գյումրիում տեղակայված 102-րդ ռազմաբազայի կազմում է: Ռազմական օդանավակայանը համատեղ օգտագործում են ՀՀ ԶՈւ-ի ստորաբաժանումները և ՀՀ-ում տեղակայված 102-րդ ռուսաստանյան ռազմաբազան։ «Էրեբունիում» են կայանում հայկական զինուժի Մի-8 և Մի-24 ուղղաթիռներ, ինչպես նաև ռուսաստանյան ռազմաբազայի ՄիԳ-29 կործանիչները: Այժմ «Էրեբունի» ավիաբազայում տեղակայված է չորրորդ սերնդի Միգ-29 9 կործանիչ: Հունվարին ռուսական ռազմակայանը ժամանակակից ռուսական արտադրության «Տախիոն» անօդաչու սարքեր է ստացել: ![]() ![]()
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից «Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
Նա հավելել է, որ Թուրքիան աջակցում է Ադրբեջանի և ՀՀ միջև խաղաղության գործընթացին ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |