Թուրքիան հերքել է ՌԴ-ին «Ինջիրլիք» ավիաբազան տրամադրելու հնարավորությունը![]() 4 հուլիսի 2016 - 16:18 AMT PanARMENIAN.Net - Թուրքիայի ԱԳ նախարար Մևլութ Չավուշօղլուն հայտարարել է, որ Անկարան պատրաստ է համագործակցել Ռուսաստանի հետ ահաբեկչական «Իսլամական պետություն» խմբավորման դեմ պայքարում, սակայն «Ինջիրլիք» ավիաբազայի օգտագործման մասին խոսք չկա: Ավելի վաղ Չավուշօղլուն հայտարարել էր, որ ավիաբազայում կարող են ռուսական ինքնաթիռներ հայտնվել: Կրեմլում, մեկնաբանելով թուրք լրագրողների հաղորդագրությունները, նշել են, որ Մոսկվան ու Անկարան չեն քննարկել «Ինջիրլիք» ավիաբազայի օգտագործման հարցը: ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը նշել էր, որ այդ նախաձեռնությունը վերլուծություն է պահանջում և քաղաքական, և ռազմական իմաստով, հայտնում է ՌԻԱ Նովոստին: «Ինջիրլիք» ավիաբազան գտնվում է Թուրքիայի հարավում, որի գործունեությունը կանոնակարգվում է Ռազմական և տնտեսական համագործակցության մասին պայմանագրով, որը ստորագրել են Անկարան ու Վաշինգտոնը: Ռազմակայանի օգտագործման թույլտվությունը տալիս են Թուրքիայի իշխանությունները: Այժմ այստեղ տեղակայված են միջազգային կոալիցիայի մի շարք երկրների` ԱՄՆ, Գերմանիայի, Մեծ Բրիտանիայի, Քաթարի և Սաուդյան Արաբիայի ինքնաթիռները: Ռուսաստանի ՕՏՈւ, որոնք նաև ռմբակոծում են ահաբեկիչների դիրքերը, տեղակայված են սիրիական Հմեյմիմ ավիաբազայում: Թուրքիան ներողություն է խնդրել Ռուսաստանից խոցված ռմբակոծիչի համար, Մոսկվան միջոցներ է ձեռնարկում վերականգնելու համար երկկողմ համագործակցությունը երկրների միջև: Ավելի վաղ ՌԴ ԱԳՆ ղեկավար Սերգեյ Լավրովը հայտարարել է, որ ՌԴ-ն ու Թուրքիան կվերսկսեն գործակցությունը սիրիական ճգնաժամի հանգուցալուծման ուղիների հարցում: Հունիսի 29-ին տեղի է ունեցել ՌԴ նախագահ Պուտինի և Թուրքիայի նախագահ էրդողանի հեռախոսազրույցը: Թուրքիան հավստիացրել է, որ ամեն ինչ կանի ապահովելու համար ռուսաստանցիների անվտանգությունն իր տարածքում: Հուլիսի 1-ին Սոչիում տեղի է ունեցել ՌԴ և Թուրքիայի արտգործնախարարներ Սերգեյ Լավրովի և Մևլութ Չավուշօղլուի առաջին հանդիպումը թուրքերի կողմից ռուսական ինքնաթիռի խոցումից և հարաբերությունների վատթարացումից հետո: ![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |