ՀՀ-ում նորածնի նևրոլոգիական շեղումները կանխարգելող մեթոդ է գործածվել![]() 4 հուլիսի 2016 - 16:47 AMT PanARMENIAN.Net - Հուլիսի 4-ին տեղի է ունեցել «Հայաստանում նեոնատոլոգիայի զարգացումը» թեմայով միջազգային համաժողովը, որի ընթացքում նեոնատալ բժշկության հայկական ասոցիացիայի նախագահ, ԵՊԲՀ Մուրացան հիվանդանոցային մանկական և նորածնային վերակենդանացման բաժանմունքի ղեկավար Հրանտ Կալենտարյանը ներկայացրել է նորածինների թերապևտիկ հիպոթերմիայի գործածման իրենց առաջին փորձի արդյունքները: Նրա խոսքով՝ չափավոր հիպոթերմիան կարող է բարձրացնել երեխայի կենսունակությունը, ինչպես նաև կանխել նևրոլոգիական շեղումները: «Ամենակարևոր եզրակացությունը, որ մենք այս բուժման մեթոդը կիրառելիս ստացանք, բարդացման վտանգի բացակայությունն է: Որևէ լուրջ բարդացում չենք ունեցել». - ասել է Կալենտարյանը, մեջբերում է Ա1+-ը: Նրա խոսքով՝ հիպոթերմիայի բուժում ստացած իրենց առաջին հիվանդն արդեն 1,5 տարեկան է, բայց դեռ վաղ է խոսել արդյունավետության մասին: Կալենտարյանը նշել է նաև, որ համաշխարհային պրակտիկայում այս բուժումն արդեն ստանդարտ կիրառվում է և ապագայում Հայաստանում էլ իրենք փորձելու են ներդնել այն: «Տարբեր հեղինակների տվյալներով՝ հիպոթերմիայի բուժում չստացած երեխաների 20-50 տոկոսի մոտ լուրջ նևրոլոգիական շեղումներ կան»,-նշել է բժիշկը: Համաժողովը կազմակերպել էր Հայկական ակնաբուժության նախագիծը՝ ԱՄՆ ՄԶԳ-ի կողմից ֆինանսավորվող «Հայաստանում նեոնատալ ծառայությունների որակի բարելավման» ծրագրի շրջանակներում և Լոս Անջելեսի մանկական հիվանդանոցի հետ գործակցությամբ: ![]() ![]() Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |