Հակառակորդը շփման գծում ոչ թիրախային կրակոցներ է արձակել հայկական դիրքերի ուղղությամբ

Հակառակորդը շփման գծում ոչ թիրախային կրակոցներ է արձակել հայկական դիրքերի ուղղությամբ

PanARMENIAN.Net - Հուլիսի 4-ի լույս 5-ի գիշերը ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում շարունակել է տիրել հարաբերական անդորր, բացառությամբ հարավային և հյուսիսարևելյան ուղղությունների: Նշված հատվածներում հակառակորդը, հիմնականում ինքնաձիգերից և գնդացիրներից, մի քանի ոչ թիրախային կրակոցներ է արձակել հայկական դիրքերի ուղղությամբ:

ՊԲ առաջապահ զորամասերը ձեռնպահ են մնացել պատասխան գործողություններից և շարունակել են իրականացնել մարտական դիրքերի հուսալի պահպանություն, հայտնում է ԼՂՀ ՊՆ մամուլի ծառայությունը:

Հանգստյան օրերին` հուլիսի 2-ին և 3-ին, ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում պահպանվել է հարաբերական անդորր: Հակառակորդը հրադադարի ռեժիմը խախտել է հիմնականում հրաձգային զինատեսակներից:

 Ուշագրավ
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից
«Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա
Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
---