Հուլիսի 5-ի երեկոյան Երևանի կենտրոնական որոշ փողոցներ փակ կլինեն

Հուլիսի 5-ի երեկոյան Երևանի կենտրոնական որոշ փողոցներ փակ կլինեն

PanARMENIAN.Net - Հուլիսի 5-ի երեկոյան Երևանի կենտրոնական որոշ փողոցներ փակ կլինեն երթևեկության համար: Դա պայմանավորված է Սահմանադրության օրվան և խորհրդանիշերին նվիրված միջոցառումներով, տեղեկացնում է Երևանի քաղաքապետարանը:

Հուլիսի 5-ին ժամը 19-20-ը դադարեցվելու է տրանսպորտային երթևեկությունը Ազատության հրապարակ - Թումանյան փողոց - Մաշտոցի պողոտա - Ամիրյան փողոց - Աբովյան փողոց - Թումանյան փողոց - Ազատության հրապարակ ճանապարհահատվածներում:

1995-ի հուլիսի 5-ին Հայաստանի պատմության մեջ առաջին անգամ անցկացվեց ՀՀ Սահմանադրության հաստատման համաժողովրդական հանրաքվե: Հայ հասարակությունը գրեթե միաձայն ընտրեց սահմանադրական հանրապետության ուղին: 1995-ին Սահմանադրության ընդունումից հետո հուլիսի 5-ը դարձավ պետական տոն՝ Սահմանադրության օր:

 Ուշագրավ
Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է
Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ
Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը
Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման
---