Հունգարիան հոկտեմբերին հանրաքվե կանցկացնի փախստականների քվոտաների վերաբերյալ![]() 5 հուլիսի 2016 - 15:06 AMT PanARMENIAN.Net - ԵՄ երկրներում քվոտավորման սկզբունքի հիման վրա փախստականների տեղաբաշխման նպատակահարմարության մասին հանրաքվեն տեղի կունենա Հունգարիայում հոկտեմբերի 2-ին: Այդ մասին հուլիսի 5-ին հայտարարել է երկրի նախագահ Յանոշ Ադերը: Մասնակիցները պետք է պատասխանեն հարցին. «Ցանկանո՞ւմ եք, որ Եվրամիությունը լիազորություններ ստանա Հունգարիայի քաղաքացիներ չհանդիսացող անձանց առանց երկրի խորհրդարանի համաձայանության Հունգարիա տեղափոխելու համար»: Ավելի վաղ Հունգարիայի խորհրդարանը հավանություն է տվել ապօրինի միգրանտների արտաքսմանը երկրից առանց դատարանի որոշման, հայտնում է Deutsche Welle-ն: Հուլիսի 5-ից փախստականները, որոնց կձերբակալեն 8 կմ սահմանամերձ գոտու մոտ, առանց դատարանի կուղարկվեն հետ Խորվաթիա կամ Սերբիա: Միգրանտների մասին հանրաքվե անցկացնելու մտադրության մասին Բուդապեշտը հայտնել էր դեռ 2016-ի փետրվարին: Այն ժամանակ երկրի վարչապետ Վիկտոր Օրբանը հայտարարեց, որ դա համապատասխանում է հանրային տրամադրություններին: Քվոտաների ընդունումն առանց բնակչության համապատասխան աջակցության նա անվանեց «իշխանության գերազանցում»: Ըստ ԵՄ 120 000 փախստականի տեղաբաշխման մասին որոշման, Հունգարիան 2 տարում պետք է մոտ 2 000 ներգաղթյալի ընդունի: 2015-ի ավարտին Բուդապեշտը դիմել էր Եվրոպական դատարան քվոտավորումը չեղարկելու պահանջով: ![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |