ՀՀ-ում անցկացվելիք սպառազինության միջազգային ցուցահանդեսին ՌԴ ու այլ երկրների առաջատար արտադրողներ կմասնակցեն![]() 6 հուլիսի 2016 - 19:31 AMT PanARMENIAN.Net - Պաշտպանության նախարարի առաջին տեղակալ Դավիթ Տոնոյանը և «Բիզոն» ցուցահանդեսային ընկերությունների միավորում» ՓԲԸ գլխավոր տնօրեն Սերգեյ Մարիչևը քննարկել են «Արմհայտեք-2016» միջազգային ցուցահանդեսի կազմակերպչական աշխատանքները: Մոսկվայում կայացած հանդիպման ընթացքում հաստատվել է ցուցահանդեսի գործնական ու ցուցադրական մասերի անցկացման նախագիծը: Ցուցահանդեսի շրջանակներում կանցկացվի «Ազգային պաշտպանություն և անվտանգություն» մրցույթը: «Արմհայտեք-2016-ին» կմասնակցեն Ռուսաստանից, Հայաստանից ու այլ երկրների ռազմարդյունաբերական համալիրի առաջատար ընկերություններ, հայտնում է Arms-Expo-ն: Մասնավորապես, ցուցադրվելու է զրահատանկային տեխնիկա, հրետանի, ավիացիա, ՀՕՊ միջոցներ, ինժեներական տեխնիկա, քիմիական պաշտպանության միջոցներ, ԱԹՍ-ներ, ռոբոտատեխնիկա, զինվորական հանդերձանք, կապի ու լազերային տեխնոլոգիաներ և բազմաթիվ այլ նմուշներ: «Արմհայտեք-2016» միջազգային ցուցահանդեսի կազմակերպումն ընդգրկվել է հոկտեմբերին Հայաստանում կայանալիք ՀԱՊԿ Հավաքական անվտանգության խորհրդի գագաթաժողովի անցկացման միջոցառումների պլանում: Ցուցահանդեսը կանցկացվի հոկտեմբերի 13-ից 15-ը: Հղումներ թեմայով. ![]() ![]()
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից «Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
Նա հավելել է, որ Թուրքիան աջակցում է Ադրբեջանի և ՀՀ միջև խաղաղության գործընթացին ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |