Բասկետբոլի կանանց Մ18 հավաքականի մարզիչ. Ամենաքիչը, որ պիտի անենք եզրափակիչ դուրս գալն է![]() 7 հուլիսի 2016 - 12:02 AMT PanARMENIAN.Net - Բասկետբոլի Հայաստանի մինչև 18 տարեկանների կանանց հավաքականը մեկնարկում է Եվրոպայի փոքր երկրների առաջնության C դիվիզիոնում: Հայաստանի թիմը՝ ավագ մարզիչ Վահագն Հարությունյանի գլխավորությամբ արդեն Վրաստանում է: Գլխավոր մարզիչը խոսել է իրենց մրցակիցների և հնարավորությունների մասին: «Բասկետբոլի Հայաստանի կանանց մինչև 18 տարեկանների հավաքականը մինչև Եվրոպայի առաջանության C դիվիզիոնին մասնակցելն Երևանում 13 օրյա ուսումնամարզական հավաք անցկացրեց: Նաև ունեցան երկու ընկերական հանդիպում, որոնք օգնեցին նախապատրաստվել այս առաջնությանը: Մեր հավաքականի հիմնական կամզը՝ 8 բասկետբոլիստ Երևանից են, իսկ 4-ը՝ հրավիրված են Սիրիայից և Ռուսաստանից: Վերջիններս արտասահմանում են խաղում և բավականին մեծ փորձ ունեն», - հայտնել է մարզիչը, մեջբերում է ՀՀ ազգային օլիմպիական կոմիտեի մամուլի ծառայությունը: Հարությունյանը տեղեկացրել է, որ 2015-ին 16 տարեկանների Եվրոպայի փոքր երկրների առաջնությունում երկրորդն էր: Նրանք փորձ ունեն միմյանց հետ խաղալու: Հարցին, թե Բասկետբոլի հավաքականն առաջին հանդիպումը կանցկացնի Անդորրայի հետ, որքանո՞վ եք տեղյակ նրանց խաղաոճին, մարզիչը պատասխանել է. «Դեռևս նախորդ տարի, երբ մասնակցում էինք այս մրցաշարին, մրցում էինք հենց նրանց հետ: Ինչպես որ մեքն գիտենք նրանց, նույնքան էլ նրանք են ծանոթ մեր խաղաոճին: Բայց այն ժամանակ մենք 17 տարեկան էինք և չունեինք մեր 4 խաղացողներին: Մեր ունեցած տեղեկությունների համաձայն՝ Անդորրայի հավաքականում ևս 4 նոր բասկետբոլիստներ են ավելացել: Սակայն դա մեզ մտածելու առիթ չի տալիս»: Հարցին, թե ի՞նչ կասի Ուելսի հավաքականի մասին, որի հետ երկրորդ հանդիպումն եք անցկացնելու, Հարությունյանը նկատել է. «Քիչ առաջ հանդիպեցինք թիմին ճաշարանում: Մենք Ուելսի հավաքականի կեսին ծանոթ ենք: Նրանք ավելի բարձրահասակ խաղացող ունեն, նրանց միջին հասակը 1,75 սմ է: Ցավոք, չենք կարողանում ոչ մի տեսանյութ գտնել նրանց խաղերից, ինչպես նախորդ տարի էր: Անցած անգամ մենք հաղթեցինք նրանց 30 միավորի տարբերությամբ»: Անդրադառնալով հարցին, թե ի՞նչ շանսեր ունեն այս առաջնությունում, մարզիչն ասել է. «Ամենաքիչը, որ պետք է անենք, դա եզրափակիչ դուրս գալն է: Մենք մեր առաջ հենց այս խնդիր ունենք: Բայց նաև պետք է քաջ գիտակցենք, որ եթե հասել ենք եզրափակիչ, ապա ամենայն հավանականությամբ, մրցելու ենք Վրաստանի թիմի հետ: Եվ այս մրցաշարն անցկացվում է հենց Վրաստանում»: Հուլիսի 3-ին, բասկետբոլի Հայաստանի տղամարդկանց հավաքականը, առաջին անգամ մասնակցելով Եվրոպայի փոքր երկրների առաջնությանը, արժանացել է չեմպիոնի կոչմանը՝ եզրափակչում հաղթելով առաջնության գործող չեմպիոն Անդորրային: Կարդացեք նաև՝ Բասկետբոլի հավաքականի մարզիչ. Ունենք մարտունակ հավաքական, պետք է նաև բազային թիմ ստեղծենք ![]() ![]() Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը «Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա Հավանայում կայացել է Ծանրամարտի միջազգային ֆեդերացիայի նիստը Բարսեղյանը ամբողջ 5 կգ-ով առաջ է անցել երկրորդը ճանաչված Սաուդյան Արաբիայի պատվիրակից ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |