Հալեպը՝ պատերազմից առաջ ու հիմա՝ լուսանկարներում![]() 8 հուլիսի 2016 - 12:03 AMT PanARMENIAN.Net - 2011 թվականի մարտի 15-ին Սիրիայում պատերազմ սկսվեց, որը մինչև օրս էլ շարունակվում է: Սիրիական ճգնաժամը ռազմական հակամարտություն է Սիրիայի օրինական իշխանությունների, նրանց սատարող Սիրիայի Զինված ուժերի, դաշնակիցների (Հեզբոլահ և այլն) և իրենց ընդդիմություն հռչակած Սիրիայի ազատ բանակի, Ալ Քաիդայի սիրիական խմբավորումների, Քաթարի, Սաուդյան Արաբիայի, Թուրքիայի, ԱՄՆ-ի ու Եվրոպական մի շարք երկրների կողմից ռազմական ու ֆինանսական աջակցություն ստացող ահաբեկչական կազմակերպությունների («Ալ-Նուսրա» և այլն) միջև։2016-ի փետրվարի 27-ից երկրում հրադադար է գործում, որին, սակայն, չեն միացել «Իսլամական պետությունը», «Ալ-նուսրան» և բոլոր այն խմբավորումները, որոնք ՄԱԿ-ն ահաբեկչական է ճանաչել: Սիրիայի պատերազմն ավելի քան 160.000 մարդու կյանք է խլել, դրա պատճառով երկիրը լքել է մոտ 2.600.000 քաղաքացի։ 2013-ին ճգնաժամից թուլացած երկրի տարածքների մի մասն անցել է ինքնահռչակ ահաբեկչական «Իսլամական պետություն» խմբավորման վերահսկողության տակ։ Պատերազմի տարիներին դարավոր պատմություն ունեցող երկրի բազմաթիվ քաղաքներ, հուշակոթողներ ավերվեցին, մասնավորապես՝ մայրաքաղաք Դամասկոսում ու տնտեսական մայրաքաղաք Հալեպում: Ստորև վերջինիս տեսարժան վայրերն են՝ ավերվածություններից առաջ ու հետո: Վերևում Հալեպի Օմայան մզկիթն է Քաղաքային տեսարաններից Լուսանկարներում Հալեպի Հին շուկան է ու դրա մնացորդները Քաղաքային տեսարաններից Հալեպի տեսարաններից Առևտրի կենտրոններից մեկում Սբ Իլիա Մարոնիտի տաճարի ներսում Հալեպի հայկական Սրբոց քառասնից մանկանց մայր եկեղեցին է Սբ Իլիայի տաճարն է Հալեպում ![]() ![]()
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից «Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
Նա հավելել է, որ Թուրքիան աջակցում է Ադրբեջանի և ՀՀ միջև խաղաղության գործընթացին ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |