ՄԵՐԺՎԵԼ Է ՎՐԱՍՏԱՆԻ ԽՆԴՐԱՆՔԸ ՆԱՏՕ-Ի ՀԱԿԱՕԴԱՅԻՆ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՎԵՐԱՀՍԿՈՂՈՒԹՅԱՆ ՀԱՄԱԿԱՐԳԻՆ ՄԻԱՆԱԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

PanARMENIAN.Net - ՆԱՏՕ-ի հակաօդային պաշտպանության կոմիտեի նիստի ժամանակ մերժվել է Վրաստանի խնդրանքը վերահսկողության այդ համակարգին միանալու վերաբերյալ: Ինչպես հաղորդում է «Մեդիամաքս» գործակալությունը, համակարգի կազմում են ինչպես Հյուսիս-Ատլանտյան դաշինքի անդամ-երկրները, այնպես էլ գործընկեր-պետությունները: Վրաստանի պաշտպանության նախարար Դավիթ Թեւզաձեի խոսքերով, մերժման պատճառ է դարձել Հունաստանի ներկայացուցչի բողոքն այն կապակցությամբ, որ Թբիլիսիում արդիականացված չէ հակաօդային պաշտպանության հրամանատարական կետը: Նախարարը չի բացառել, որ «հունական կողմը, օգտագործելով մերժման համար այս ձեւական պատճառը, ղեկավարվել է այլ նկատառումներով»:
 Ուշագրավ
Նա ասել է, որ այդ հարցը ճիշտ չէ փոխկապակցել խաղաղության պայմանագրի ստորագրման հարցի հետ
«Իմ այցը Երևանում Հայոց ցեղասպանության հուշահամալիր խորապես հուզիչ էր»,–գրել է նա
Նշվում է, որ հատկապես վերջին օրերին տարածված կեղծիքին պետք է պատասխանել
Ըստ ադրբեջանական ԶԼՄ–ների, «համարժեք պատասխան միջոցներ են ձեռնարկվել»
---