ՆԱՏՕ-ն կոչ է անում ղարաբաղյան հակամարտության կողմերին նվազեցնել լարվածությունը![]() 8 հուլիսի 2016 - 15:14 AMT PanARMENIAN.Net - ՆԱՏՕ-ն կոչ է անում ղարաբաղյան հակամարտության բոլոր կողմերին նվազեցնել լարվածությունը և ձեռնպահ մնալ բռնությունից: Այդ մասին հայտարարել է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը Վարշավայում ընթացող գագաթնաժողովում: «Ակնկալում եմ, որ մեր կոմյունիկեում ևս կհիշատակենք ղարաբաղյան հակամարտությունը: Մեր ուղերձը հետևյալն է` կոչ ենք անում բոլոր կողմերին նվազեցնել լարվածությունը, ձեռնպահ մնալ բռնությունից և շարունակել խաղաղ և բանակցությունների հիման վրա լուծում գտնելու փորձերը: Մենք սատարում ենք խաղաղ կարգավորման բոլոր ջանքերին»,- ասել է Ստոլտենբերգը լրագրողներին գագաթնաժողովի մեկնարկից առաջ, հայտնում է ՌԻԱ Նովոստին: Ավելի վաղ հայտնի դարձավ, որ նախագահ Սերժ Սարգսյանը հուլիսի 8-ին աշխատանքային այցով մեկնել է Լեհաստան՝ մասնակցելու ՆԱՏՕ-ի անդամ և ոչ անդամ պետությունների և կառավարությունների ղեկավարների ձևաչափով հանդիպմանը: Ավելի վաղ ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Ջեյմս Ուորլիքը Twitter-ի իր միկրոբլոգում գրել էր, որ ՆԱՏՕ-ի վարշավյան գագաթնաժողովը ղարաբաղյան կարգավորումը քննարկելու ևս մեկ հնարավորություն է: «Նոր եմ ժամանել Վարշավա` ՆԱՏՕ-ի գագաթնաժողովին: Սա ևս մեկ հնարավորություն է Հայաստանի և Ադրբեջանի հետ ղարաբաղյան հակամարտության կարգավորումը քննարկելու համար», -ասվում է ամերիկացի համանախագահի գրառման մեջ: Ընթերցեք նաև. Ստոլտենբերգ. ՆԱՏՕ-ն ողջունում է Վրաստանի առաջընթացը որպես անդամության թեկնածուի ![]() ![]()
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից «Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
Նա հավելել է, որ Թուրքիան աջակցում է Ադրբեջանի և ՀՀ միջև խաղաղության գործընթացին ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |