Դուդուկի III մոսկովյան միջազգային փառատոնը կկայանա աշնանը![]() 9 հուլիսի 2016 - 14:12 AMT PanARMENIAN.Net - 2016-ի սեպտեմբերի 25-ին տեղի կունենա Դուդուկի III մոսկովյան միջազգային փառատոնը, որը նույն բեմում կմիավորի աշխարհի լավագույն դուդուկահարներին: Երրորդ տարին անընդմեջ մարդիկ Ռուսաստանի տարբեր քաղաքներից հավաքվում են Մոսկվայում`տեսնելու սիրված երաժիշտներին և լսելու նրանց կատարումները: Փառատոնին ներկայացված կլինի տարբեր ժանրերի և ոճերի երաժշտություն: Դուդուկահարների կատարումները կհնչեն «Բոյան» Ռուսական պետական ակադեմիական համույթի ուղեկցությամբ: Դիրիժորը Ռուսաստանի վաստակավոր արտիստ Նիկոլայ Ստեպանովն է, ասվում է փառատոնի կայքում: Փառատոնը կվարի Ռուբեն Մխիթարյանը, ռեժիսորն է` Համլեթ Ղալեչյանը: Փառատոնին կմասնակցի 16 կատարող և համույթ: Դուդուկի մոսկովյան առաջին փառատոնը 2014-ի ապրիլի 30-ին էր: Դրա կազմակերպիչները dudukist.ru նախագծի հեղինակներն են՝ Սուրեն Բաղդասարյանը, Մարինա Սելիվանովան և Հովհաննես Ղազարյանը, վերջինս նաև դրա մասնակիցն էր: Փառատոնին մասնակցել էին նաև Մարտին Ղազարյանը Իրկուտսկից, Վարդան Հարությունյանը, Վալերի Նամը, Արգիշտի Ամիրյանն ու Վիտալի Պողոսյանը Սանկ Պետերբուրգից, Արամ Ավեդիքյանը, Յուրի Մուրադյանը, Սելենան, Գեղամ Օհանյանը, Գևորգ Հայրապետյանը, Դավիթ Հովսեփյանն ու Մերուժան Աչոյանը Մոսկվայից, Ալեքսեյ Սադոևը Դոնի Ռոստովից և այլք: ![]() ![]() Ֆիլմի ռեժիսորը Զառա Ջյանն է Պլասիդո Դոմինգոն Երևանում ելույթ է ունեցել նաև 2010–ին Փեյնի հեղինակած 8 լիամետրաժ ֆիլմերն առաջադրվել են ընդհանուր թվով 24 Օսկարի Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |