13-ամյա հրաձիգ Հայկ Բաբայանը` «Ասիայի երեխաներ» մարզական խաղերի չեմպիոն![]() 9 հուլիսի 2016 - 15:42 AMT PanARMENIAN.Net - Ռուսաստանի Յակուտսկ քաղաքում ընթացող «Ասիայի երեխաներ» մարզական խաղերում Հայաստանի ներկայացուցիչ հրաձիգ Հայկ Բաբայանը դարձել է չեմպիոն: Հրաձգությունից մասնակցող Բաբայանն 14 մրցակցի մեջ օդամղիչ հրացան, 10մ տղաների պայքարում, խոցելով 620,3 միավոր, 1-ին հորիզոնականով անցել է եզրափակիչ փուլ: Նրան հաջորդել են 607,5 միավորով Բանգլադեշը և 606,2 միավորով Ռուսաստանը ներկայացնող մարզիկները: Եզրափակչում Բաբայանը գերազանցել է բոլորին և պահպանել դիրքերը` ճանաչվելով չեմպիոն, տեղեկացնում է ՀՀ ազգային օլիմպիական կոմիտեի մամուլի ծառայությունը: Մարզական խաղերի մասնակիցները մինչև 16 տարեկան երեխաներ են, իսկ Հայկ Բաբայանը դեռ 13 տարեկան է: Նրա անձնական մարզիչն է Անդրանիկ Այվազյանը: Ռուսաստանի Յակուտսկ քաղաքում հուլիսի 5-ից 17-ը տեղի ունեցող «Ասիայի երեխաներ» մարզական խաղերին այս տարի առաջին անգամ մասնակցում է նաև Հայաստանը : Հայ 15 մարզիկ մրցում է 9 մարզաձևից: ![]() ![]() Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը «Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա Հավանայում կայացել է Ծանրամարտի միջազգային ֆեդերացիայի նիստը Բարսեղյանը ամբողջ 5 կգ-ով առաջ է անցել երկրորդը ճանաչված Սաուդյան Արաբիայի պատվիրակից ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |