Սիրիայի կառավարական զորքերը հետ են մղել ահաբեկիչների գրոհը Հալեպի մատույցներում![]() 11 հուլիսի 2016 - 09:21 AMT PanARMENIAN.Net - Սիրիայի կառավարական զորքերը հետ են մղել «Ջեբհաթ ան Նուսրա» և «Ջեյշ ալ Իսլամ» ահաբեկչական խմբավորումների մեծ գրոհը Հալեպի հյուսիսում, կամավորականների և ավիացիայի ու հրետնու աջակցությամբ, հայտնում է ՌԻԱ Նովոստին: «Ջեբհաթ ան Նուսրա» և «Ջեյշ ալ Իսլամ» և ավելի փոքր ահաբեկչական խմբավորումները համատեղ փորձ են արել ճեղքելու շրջափակումը Քասթիլո մայրուղու շրջանում: Գրոհը հզոր էր, սակայն, մենք կարողացանք պահել դիրքերը հրետանու և ավիացիայի աջակցությամբ»,-ասել են կամավորականները: Մարտերի ընթացքում զոհվել է 4 կամավորական և ավելի քան 20 ահաբեկիչ: «Գրոհայիններից շատերը ստիպված էին նահանջել արևելայն թաղամասեր` Լերամուն և Բանի Զեյդ: Բանակի առաջապահ ստորաբաժանումները արդեն 250-300 մ հեռավորության վրա են Քասթիլոյից»,-ասել է կամավորները: Հուլիսի 8-ին զինյալ ահաբեկչական խմբավորումների կողմից Հալեպ քաղաքի թաղամասերի հրթիռակոծման հետևանքով զոհվածների թիվը հասել է 40-ի։ Մեծ մասը երեխաներ էին: Հրթիռակոծվել էր Ազիզիէ շրջանը, այնուհետև՝ Հալեպի պետական համալսարանի հանրակացարանի հրապարակը, Ֆըրքան, Մաշարքա, Շեհպէէ Ռոզ, Մերիտիէն, Նոր Գյուղ շրջանները:«Ջեբհաթ ան Նուսրան» շարունակում է գնդակոծել սիրիական Հալեպ քաղաքն ու մերձակա բնակավայրերը` հուլիսի 6-ին գնդակոծվել է 3 բնակավայր և Հալեպի 2 թաղամաս: ![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |