Սիրիայում խոցված ուղղաթիռը Ռուսաստանի օդուժինն էր![]() 11 հուլիսի 2016 - 12:05 AMT PanARMENIAN.Net - Հուլիսի 8-ին Պալմիրայի շրջակայքում «Իսլամական պետության» գրոհայինների կողմից խոցված ուղղաթիռը ռուսական էր: Անձնակազմի հրամանատար Ռյաֆագատ Հաբիբուլինն ու լեյտենանտ Եվգենի Դոլգինը տեղում մահացել են, հայտնում է «Կոմերսանտը» ռազմական կառավարման մարմիններում աղբյուրների վրա հղումով: Առաջինը ռուսական ուղղաթիռի կործանման մասին լուրը հուլիսի 8-ին հայտնել էր Al Jazeera-ն, սակայն նույն օրն այդ տեղեկությունը հերքեցին Հմեյմիմ ավիաբազայի ներկայացուցիչները: Մեկ օր անց ՌԴ ՊՆ-ն խոստովանեց, որ ուղղաթիռը խոցվել է և օդաչուները զոհվել են: Ըստ պաշտոնական վարկածի, ռուսաստանցի օդաչուներ Ռյաֆագատ Հաբիբուլինն ու Եվգենի Դոլգինը պլանային թռիչք էին կատարում: Ըստ աղբյուրի, խոսքը ոչ թե հին սիրիական Մի-25-ի մասին է, այլ նոր ռուսական Մի-35Մ-ի, որոնք Հմեյմիմում են տեղակայվել 2016-ի մարտին: Առնվազն երկու Մի-35Մ-ից բաղկացած ավիախումբը թռիչք էր կատարում Հոմս գավառում, երբ Հաբիբուլինի ղեկավարած անձնակազմը նկատել է, որ գրոհայինների մեծ խումբը Պալմիրայի արևելքում գրոհում է սիրիական զորքերի դիրքերը: Հաբիբուլինը սկսել է գրոհը`սպառելով ամբողջ զինամթերքն, իսկ երբ շրջադարձ էր կատարում վերադառնալու համար, խոցվել է հրթիռով: Ուղղաթիռը կորցրել է կառավարումը, վայր է ընկել և պայթել: Փրկվելու շանսեր անձնակազմը չուներ: Ուղղաթիռի անձնակազմի անդամները 12-րդ և 13-րդ զինծառայողն են, որոնց մահը պաշտոնապաես ճանաչվել է: Ռուսական գործողությունը Սիրիայում ահաբեկիչների դեմ մեկնարկել է 2015-ի սեպտեմբերին: 2016-ի մարտին ՌԴ նախագահ Պուտինը հրամանագիր ստորագրեց զինվորականների մեծ մասին դուրս բերելու մասին: ՌԴ ՊՆ-ն ճանաչել է Սիրիայում 13 ռուս զինծառայողի կորուստ: Հղումներ թեմայով. ![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |