ՎիվաՍել-ՄՏՍ-ի 705.9 մլն դրամ ներդրմամբ մոտ 750 ուսանող բարձրագույն կրթություն է ստացել![]() 12 հուլիսի 2016 - 13:06 AMT PanARMENIAN.Net - ՎիվաՍել-ՄՏՍ-ն արդեն յոթերորդ տարին անընդմեջ իրականացնում է ուսման վարձավճարների հատուցման աջակցության ծրագիր: Այն օժանդակում է հատուկ կարիքներ ունեցող, ծնողազուրկ կամ սոցիալապես անապահով ընտանիքների երիտասարդների՝ հատուցելով նրանց ուսման վարձը՝ պայմանով, որ նրանք հաջողությամբ ավարտեն ակադեմիական տարին ու փոխադրվեն հաջորդ կուրս: Իրականացված ներդրման արդյունքում բարձրագույն կրթությունը հասանելի է դարձել ծրագրում ընդգրկված մոտ 750 ուսանողի: Յոթ տարվա ընթացքում այդ նպատակով ՎիվաՍել-ՄՏՍ-ի կողմից արդեն իսկ հատկացվել է 705.9 միլիոն դրամ: Ծրագիրն ապացուցել է իր արդյունավետությունը՝ մասնագիտական կրթություն ապահովելու, ինչպես նաև հոգեբանական ու սոցիալական աջակցություն ցուցաբերելու տեսանկյունից: ՎիվաՍել-ՄՏՍ-ի կայացած հանդիսավոր արարողության ընթացքում՝ ամփոփվել են վարձավճարների հատուցման ծրագրի յոթնամյա արդյունքները և այս տարվա շրջանավարտներին են հանձնվել ծրագրից օգտվելու ավարտական վկայականներ: «Սովորելու ձգտում ունենալն ու այդ հնարավորությունից զրկված լինելը կյանքի ամենամեծ անարդարություններից է: Չի կարող ուժեղ լինել այն հասարակությունը, որի անդամների մի մասը զրկված է բարձրագույն կրթություն ստանալու իրավունքն իրացնելու հնարավորությունից: Բուհական կրթություն ստանալու ցանկություն ունեցող բոլոր երիտասարդներին պետք է հնարավորություն ընձեռնվի սովորել և հասնել մրցակցային առավելության թե՛ աշխատաշուկայում, և թե՛ հասարակական կյանքում: Ուսման վարձավճարների հատուցման աջակցության ծրագրի նպատակը սոցիալական անարդարության հաղթահարումն է՝ մասնագիտական կրթություն ստանալու ճանապարհով: Կրթությունը պետք է հավասարապես հասանելի լինի բոլորին», - ասել է ՎիվաՍել-ՄՏՍ-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը: Հաշվի առնելով, որ ուսման վարձավճարների հատուցման աջակցության ծրագրից ուսումնառության ընթացքում շարունակաբար օգտվելու հիմնական պայմաններից մեկն ուսման առաջադիմությունն է, համապատասխան վկայականի տրամադրումը հավաստում է կրթաթոշակի ծրագրում ընդգրկվածի՝ սովորելու և մասնագիտական գիտելիքների ձեռքբերման ձգտումը, հաստատակամությունն ու հետևողականությունը: ![]() ![]() Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |