4.7 մագնիտուդով երկրաշարժ՝ Հայաստան-Վրաստան սահմանամերձ գոտում![]() 12 հուլիսի 2016 - 15:56 AMT PanARMENIAN.Net - Հուլիսի 12-ին՝ ժամը 14.14-ին 4.7 մագնիտուդով երկրաշարժ է գրանցվել Հայաստան-Վրաստան սահմանամերձ գոտում` էպիկենտրոնը Վրաստանի տարածքում: Այս մասին տեղեկացնում է ՀՀ ԱԻՆ-ը: Երկրաշարժի աշխարհագրական կոորդինատներն են՝ 41.200 և արևելյան երկայնության 43.920 (Բավրա գյուղից 13 կմ հյուսիս-արևելք): Երկրաշարժի հիպոկենտրոնը գտնվում է 10 կմ խորության վրա: Ստորգետնյա ցնցման ուժգնությունը էպիկենտրոնում կազմել է 6-7 բալ: Երկրաշարժը զգացվել է Հայաստանի հյուսիսային հատվածում՝ Գյումրի, Ստեփանավան և Ալավերդի քաղաքներում՝ 4-5 բալ, Երևանում՝ 3 բալ ուժգնությամբ: Վերջին անգամ ՀՀ և Վրաստանի սահմանին երկրաշարժ է գրանցվել մարտի 26-ին՝ հյուսիսային լայնության 41.09° և արևելյան երկայնության 43.88° աշխարհագրական կոորդինատներով, օջախի 10 կմ խորությամբ, 2.3 մագնիտուդով: Երկրաշարժը գրանցվել է Հայաստան-Վրաստան սահմանային գոտում, Աշոցք գյուղից 5 կմ հյուսիս-արևելք: Ստորգետնյա ցնցումների ուժգնությունը էպիկենտրոնում կազմել է 3 բալ: Երկրաշարժը զգացվել է Աշոցքում 3 բալ ուժգնությամբ: ![]() ![]()
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից «Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
Նա հավելել է, որ Թուրքիան աջակցում է Ադրբեջանի և ՀՀ միջև խաղաղության գործընթացին ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |