ՀՀԿ-ն Շիրակի ՏԻՄ ընտրություններին կսատարի քաղաքապետ Բալասանյանին![]() 12 հուլիսի 2016 - 16:40 AMT PanARMENIAN.Net - Հայաստանի իշխող Հանրապետական կուսակցության (ՀՀԿ) Շիրակի մարզային կառույցը որոշել է տեղական ինքնակառավարման մարմինների առաջիկա ընտրություններին մասնակցել Հայաստանի քրիստոնեա-դեմոկրատական կուսակցության միության (ՀՔԴՄ) հետ դաշինքով և Գյումրիի քաղաքապետի ընտրություններում սատարել գործող քաղաքապետ Սամվել Բալասանյանի թեկնածությունը: Որոշումը հրապարակել է ՀՀԿ մարզային կառույցի ղեկավար Սահակ Մինասյանը, հաղորդում է «Ազատություն» ռադիոկայանը: Բալասանյանն ասել է, որ Գյումրու ավագանու 2016-ի ընտրություններին դաշինքով մասնակցելու համար քննարկումներ են եղել տարբեր կուսակցությունների հետ, որից հետո գրավոր առաջարկ են ստացել «Քրիստոնեա-դեմոկրատական միության» Շիրակի տարածքային կազմակերպության կողմից ու համաձայնել են հենց այս կուսակցության հետ դաշինք կազմել ու սատարել գործող քաղաքապետ Սամվել Բալասանյանի թեկնածությունը: Ըստ Մինասյանի, «Քրիստոնեա-դեմոկրատական միության» ավագանու ցանկը կգլխավորի Սամվել Բալասանյանը, հայտնում է Aravot.am-ը: Հուլիսի 9-ին Գյումրու քաղաքապետ Սամվել Բալասանյանը հայտարարել էր, որ ցանկություն չունի կուսակցական դառնալ: Միաժամանակ, նացանկություն էր հայտնել մասնակցել Գյումրու ավագանու ու քաղաքապետի ընտրություններին: ![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |