Վարդան Օսկանյանը ողջունել է դիտորդական առաքելությամբ հանդես գալու ԱՊՀ նախաձեռնությունը 5 ապրիլի 2007 - 18:27 AMT PanARMENIAN.Net - Ապրիլի 5-ին ՀՀ ԱԳ նախարարի պաշտոնակատար Վարդան Օսկանյանն ընդունեց ԱՊՀ գործադիր քարտուղար, գործադիր կոմիտեի նախագահ Վլադիմիր Ռուշայլոյին, ով Հայաստան է ժամանել խորհրդարանական ընտրությունների դիտորդական առաքելության նախապատրաստման համար: Վարդան Օսկանյանը ողջունեց դիտորդական առաքելությամբ հանդես գալու ԱՊՀ նախաձեռնությունը` կարեւորելով առաջիկա ընտրությունների անցկացումն ամենաբարձր միջազգային չափանիշներով: Երկուստեք բարձր գնահատվեց Հայաստանի ակտիվ մասնակցությունը ԱՊՀ բազմաբնույթ միջոցառումներին, մասնավորապես հումանիտար համագործակցության ընդլայնման եւ խորացման գործընթացներին, ինչպես նաեւ կառուցողական կեցվածքը ԱՊՀ բարեփոխման հայեցակարգի քննարկումներում, հայտնում է ՀՀ ԱԳՆ մամլո ծառայությունը: Ուշագրավ Նա ասել է, որ այդ հարցը ճիշտ չէ փոխկապակցել խաղաղության պայմանագրի ստորագրման հարցի հետ
«Իմ այցը Երևանում Հայոց ցեղասպանության հուշահամալիր խորապես հուզիչ էր»,–գրել է նա Նշվում է, որ հատկապես վերջին օրերին տարածված կեղծիքին պետք է պատասխանել Ըստ ադրբեջանական ԶԼՄ–ների, «համարժեք պատասխան միջոցներ են ձեռնարկվել» Ամենաընթերցվողը բաժնում | IDBank-ը՝ «Ներս արի» հաղորդման հյուր․ Պատմում ենք idcoin-ի մասին Քննարկման առանցքային թեման idcoin-ն էր՝ IDBank-ի լոյալության նոր միավորը Գյուղապետ․ Կիրանցի այլընտրանքային ճանապարհի երկայնքով նաև պատ է կառուցվում «Պատ էլ են շարում, ճանապարհի երկու կողմով պատ են շարում»,- ասել է Շահինյանը Երթևեկության փոփոխություն՝ Գրիգոր Լուսավորչի–Արգիշտիի–Իտալիայի փողոցների խաչմերուկում Հետիոտնային անցումը կտեղափոխվի Ալ. Մյասնիկյանի արձանին հարող ճանապարհահատված ՀՀ բանկերի ղեկավար կազմն այցելել է OVIO-ի տվյալների մշակման կենտրոն Տվյալների մշակման կենտրոնը OVIO ընկերության կողմից կոմերցիոն շահագործման է հանձնվել 2024թ․ մայիսին |