ՀՀ նախագահ. Կարևորում ենք ԼՂ խնդրի խաղաղ կարգավորման մեջ Ֆրանսիայի ջանքերը![]() 14 հուլիսի 2016 - 13:08 AMT PanARMENIAN.Net - Հայաստանը բարձր է գնահատում Ֆրանսիայի ջանքերը Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորման գործընթացում՝ ի նպաստ մեր տարածաշրջանում խաղաղության և կայունության: Այս մասին ասվում է Սերժ Սարգսյանի շնորհավորական ուղերձում, որը նա հղել է Ֆրանսիայի Հանրապետության նախագահ Ֆրանսուա Օլանդին Ֆրանսիայի ազգային տոնի առթիվ: Ուղերձում մասնավորապես ասվում է. «Ջերմորեն շնորհավորում և լավագույն մաղթանքներ եմ հղում Ձեզ և Ֆրանսիայի բարեկամ ժողովրդին Ֆրանսիայի Հանրապետության Ազգային տոնի առթիվ: Մեր երկու բարեկամ երկրների միջև առկա բարձր մակարդակի քաղաքական երկխոսությունը և փոխվստահության մթնոլորտը կայուն հիմք են հայ-ֆրանսիական հարաբերությունների հետագա համակողմանի զարգացման և խորացման համար: Համոզված եմ, որ համատեղ ջանքերով կշարունակենք ամրապնդել Հայաստանը և Ֆրանսիան միավորող կապերն ինչպես երկկողմ, այնպես էլ բազմակողմ ձևաչափերով՝ ի շահ մեր ժողովուրդների։ Հայաստանում բարձր են գնահատում Ձեր անձնական հետևողականությունը Հայոց ցեղասպանության ժխտումն օրենքի ուժով դատապարտելու հարցում, ինչը մեկ անգամ ևս ընդգծում է Ֆրանսիայի և անձամբ Ձեր հավատարմությունը համամարդկային արժեքներին, մասնավորապես՝ մարդկության դեմ հանցագործությունների կանխարգելմանն ուղղված միջազգային պայքարին»։ «Մենք մեծապես կարևորում ենք Ֆրանսիայի՝ որպես ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրի, Ռուսաստանի և Միացյալ Նահանգների հետ համատեղ ներգրավվածությունն ու ջանքերը Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորման գործընթացում՝ ի նպաստ մեր տարածաշրջանում խաղաղության և կայունության: Մեկ անգամ ևս շնորհավորելով Ֆրանսիայի Ազգային տոնի առթիվ՝ մաղթում եմ Ձեզ հաջողություններ և ամենայն բարիք, իսկ Ֆրանսիայի բարեկամ ժողովրդին` հետագա առաջընթաց և բարօրություն»,-ասվում է ուղերձում, հայտնում է նախագահի մամուլի ծառայությունը: Ֆրանսիայի ազգային տոնի առթիվ նախագահ Սերժ Սարգսյանն այցելել է Հայաստանում Ֆրանսիայի դեսպանություն: Հանրապետության նախագահը տոնի առթիվ շնորհավորել է դեսպան Ժան Ֆրանսուա Շարպանտիեին, դեսպանության աշխատակիցներին և ի դեմս նրանց՝ Ֆրանսիայի ամբողջ ժողովրդին: Նախագահ Սարգսյանն ընդծել է, որ ուրախ է տոնի առիթով ևս մեկ անգամ կրկնելու՝ Հայաստանը հպարտ է բարեկամ Ֆրանսիայի հետ իր առանձնաշնորհյալ հարաբերություններով: ՀՀ նախագահը միջպետական հարաբերությունների զարգացման և ամրապնդման գործում կարևորել ու բարձր է գնահատել Հայաստանում Ֆրանսիայի դեսպանության աշխատանքը և դիվանագիտական ներկայացուցչությանը մաղթել նորանոր ձեռքբերումներ՝ ի նպաստ երկու երկրների և ժողովուրդների: Դեսպան Շարպանտիեն շնորհակալություն է հայտնել նախագահ Սերժ Սարգսյանին՝ դեսպանություն այցելության, ջերմ շնորհավորանքի, բարեմաղթանքների, ինչպես նաև դեսպանության գործունեությանը տված բարձր գնահատականի համար և նշել, որ իր ու դեսպանության բոլոր աշխատակիցների համար մեծ պատիվ և պատասխանատվություն է ամենօրյա աշխատանքով ավելի խորացնել Հայաստանի և Ֆրանսիայի միջև դարավոր բարեկամությունը, որը, դեսպանի համոզմամբ, մշտական հոգածություն է պահանջում: Հուլիսի 14-ին Ֆրանսիան նշում է իր գլխավոր տոնը՝ Բաստիլի գրավումը: 1789թ. հուլիսի 14-ին ապստամբած փարիզեցիները գրավեցին բանտ-ամրոց Բաստիլը: Համարվում է, որ հեցն դա սկիզբ դրեց ֆրանսիական հեղափոխությանը: ![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |