Գործադիրը հաստատել է ՄԻԵԴ-ի՝ «Դոմազյանն ընդդեմ Հայաստանի» գործով €3600-ի տրամադրումը

Գործադիրը հաստատել է ՄԻԵԴ-ի՝ «Դոմազյանն ընդդեմ Հայաստանի» գործով €3600-ի տրամադրումը

PanARMENIAN.Net - ՀՀ կառավարությունը հուլիսի 14-ի նիստում հաստատել է 2015-ի դեկտեմբերի 24-ի որոշման մեջ լրացումներ կատարելու մասին նախագիծը։

Համաձայն նախագծի՝ Մարդու իրավունքների եվրոպական դատարանի «Դոմազյանն ընդդեմ Հայաստանի» գործով 2016-ի փետրվարի 25-ի վճռի պահանջները կատարելու նպատակով ՀՀ 2016-ի պետական բյուջեով նախատեսված ՀՀ կառավարության պահուստային ֆոնդի հաշվին ՀՀ արդարադատության նախարարությանը 2016-ի 9 ամսում հատկացվում է 3.600 եվրոյին համարժեք ՀՀ դրամ:

1954թ․ ծնված Հայաստանի քաղաքացի Թամարա Դոմազյանը, ով ներկայումս բնակվում է Սանկտ Պետերբուրգում, հայց էր ներկայացրել Մարդու իրավունքների եվրոպական դատարան ընդդեմ Հայաստանի՝ բողոքելով, որ զրկվել է դատարան դիմելու իրավունքից, քանի որ Հայաստանը մերժել է նրա հակընդդեմ հայցը սեփականության իրավունքի վկայականի տրամադրման չեղարկման գործով:

ՄԻԵԴ-ը հաստատել է, որ խախտվել է դիմումատուի իրավունքը։

 Ուշագրավ
Սեպտեմբերի 1-ից ուժի մեջ են մտել տաքսի ծառայության ոլորտի նոր կարգավորումները
Նախարարը ենթադրում է` ՌԴ–ից ՀՀ ժամանող զբոսաշրջիկների թիվը կրճատվել է, քանի որ ռելոկանտների մի մասը վերադարձել է հայրենիք
Կովկասում էլեկտրական ավտոբուսներ առաջինը Գյումրին են մտնում
Նա նշել է, որ Իրանը 46 կմ սահման ունի ՀՀ հետ, որն ամենաանվտանգ սահմաններից է
---