ԹԱՎՐԻԶՈՒՄ ԱԴՐԲԵՋԱՆԻ ՀՅՈՒՊԱՏՈՍՈՒԹՅԱՆ ԲԱՑՄԱՆ ՀԱՐՑԸ ԿՐԿԻՆ ՀԵՏԱՁԳՎԵԼ Է31 հոկտեմբերի 2002 - 21:32 AMT PanARMENIAN.Net - Ադրբեջանա-իրանական բանակցությունները իրանական Թավրիզ քաղաքում Ադրբեջանի գլխավոր հյուպատոսության բացման վերաբերյալ հետաձգվել են անորոշ ժամկետով: Ինչպես հաղորդել է «Արմինֆո» գործակալությունը, վկայակոչելով Բաքվի ԶԼՄ-ները, երկար խորհրդակցություններից հետո իրանական կողմին այդպես էլ չի հաջողվել համոզել հյուպատոսության բացման անհրաժեշտության մեջ: Այնինչ, նշում են Բաքվի լրագրողները, դեռեւս 1992 թվականի օգոստոսին պայմանավորվածություն էր ձեռք բերվել համապատասխանաբար Թավրիզում Ադրբեջանի եւ Նախիջեւանում Իրանի գլխավոր հյուպատոսության բացման վերաբերյալ: Եթե Նախիջեւանում Իրանի հյուպատոսությունը սկսել է աշխատել նույն տարում, ապա իրանական կողմը, չնայած անցած 10 տարիներին, դեռեւս ձգձգում է Թավրիզում ադրբեջանական հյուպատոսության բացումը: Մեկնաբանելով պատճառները, որոնք դրդել են Ադրբեջանին չշարունակել Թավրիզում հյուպատոսության բացման հարցի շուրջ բանակցությունները, դիվանագիտական շրջանակները նշում են, որ Ադրբեջանը, չի ցանկանում վնասել երկկողմ հարաբերությունների զարգացմանը, որոնք նոր ազդակ ստացան ընթացիկ տարվա մայիսին Ադրբեջանի նախագահ Հեյդար Ալիեւի Իրան կատարած պաշտոնական այցից հետո: Ուշագրավ Նա ասել է, որ այդ հարցը ճիշտ չէ փոխկապակցել խաղաղության պայմանագրի ստորագրման հարցի հետ
«Իմ այցը Երևանում Հայոց ցեղասպանության հուշահամալիր խորապես հուզիչ էր»,–գրել է նա Նշվում է, որ հատկապես վերջին օրերին տարածված կեղծիքին պետք է պատասխանել Ըստ ադրբեջանական ԶԼՄ–ների, «համարժեք պատասխան միջոցներ են ձեռնարկվել» Ամենաընթերցվողը բաժնում | «Շիրակ» օդակայանում ռումբի մասին ահազանգ է ստացվել․ ՆԳՆ–ն ստուգում է Տեղում ոստիկանական և փրկարարական խմբեր են աշխատում Fastex-ը 230,000 FTN-ով է պարգևատրել հայկական սպորտի 103 ներկայացուցչի FTN-ը Բահամուտ բլոկչեյնի հիմնական թվային ակտիվն է Ալիև․ Խաղաղության պայմանագրի ստորագրման կարևորագույն պայմանը ՀՀ սահմանադրության փոփոխությունն է «Քանի դեռ դա տեղի չի ունեցել, խաղաղության պայմանագիր չի ստորագրվի»,–ասել է նա Դատարանը վճռել է Ծառուկյանի աղջկանից և փեսայից բռնագանձել մոտ 1.3 մլրդ դրամ և գույք Գուլոյան ընտանիքից պետականացման է ենթակա մեկ բնակելի տուն և մեկ հողամաս Կոտայքի մարզում |