ԱԴՐԲԵՋԱՆԻ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՂԵԿԱՎԱՐՆԵՐԻ ՀԵՐԹԱԿԱՆ ՀԱՆԴԻՊՈՒՄԸ ԿԿԱՅԱՆԱ ՆՈՅԵՄԲԵՐԻ ՎԵՐՋԻՆ ՊՐԱՀԱՅՈՒՄ31 հոկտեմբերի 2002 - 18:42 AMT PanARMENIAN.Net - Ադրբեջանի եւ Հայաստանի նախագահներ Հեյդար Ալիեւի եւ Ռոբերտ Քոչարյանի հերթական հանդիպումը կկայանա նոյեմբերի 22-ին Պրահայում: «Արմինֆո» գործակալության հաղորդագրության համաձայն, այդ մասին Բաքվի ԶԼՄ-ներին է հայտարարել է Ադրբեջանի ԱԳՆ ղեկավար Վիլայաթ Գուլիեւը: Նրա խոսքերով, հանդիպումը տեղի կունենա Չեխիայի մայրաքաղաքում այդ օրը կայանալիք ՆԱՏՕ-ի գագաթնաժողովի շրջանակներում: Կողմերն այդ հանդիպման մասին, որի ընթացքում կշարունակվեն բանակցությունները ղարաբաղյան խնդրի կարգավորման շուրջ, պայմանավորվել են դեռեւս հոկտեմբերի սկզբին Քիշնեւում կայացած նախորդ խորհրդակցությունների ընթացքում: Նշենք, որ մինչեւ նախագահների հանդիպումը նրանց լիազոր ներկայացուցիչները ղարաբաղյան կարգավորման գծով կհանդիպեն երկու անգամ` նոյեմբերի 14-ին Վիեննայում եւ Պրահայի գագաթնաժողովի նախօրեին:![]() ![]() Նա ասել է, որ այդ հարցը ճիշտ չէ փոխկապակցել խաղաղության պայմանագրի ստորագրման հարցի հետ
«Իմ այցը Երևանում Հայոց ցեղասպանության հուշահամալիր խորապես հուզիչ էր»,–գրել է նա Նշվում է, որ հատկապես վերջին օրերին տարածված կեղծիքին պետք է պատասխանել Ըստ ադրբեջանական ԶԼՄ–ների, «համարժեք պատասխան միջոցներ են ձեռնարկվել» ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |