Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը զգուշացրել է, որ ԵՄ-ին Թուրքիայի անդամակցության շուրջ բանակցությունները կավարտվեն, եթե Անկարան որոշի կրկին մահապատիժ սահմանել, հայտնում է Die Zeit-ը:
Երկիրը, որտեղ մահապատիժ կա, չի կարող ԵՄ անդամ լինել` եթե Թուրքիան մահապատիժը վերականգնի, ապա Եվրամիությանն անդամակցելու հարցն այդ երկրի համար ինքնաբերաբար կփակվի: Այսպիսի հայտարարություն է արել ԳԴՀ կառավարության ներկայացուցիչ Շտեֆեն Զայբերտը, հայտնում է ՌԻԱ Նովոստին:
Ըստ Զայբերտի, Եվրամիությունը իրավական հանրություն է, որը միավորված է ընդհանուր արժեքներով: «ԵՄ-ն որոշել է, որ մահապատիժն իր արժեքնրից դուրս է»,-ասել է նա:
Զայբերտը հիշեցրել է, որ Թուրքիան պաշտոնապես համարվում է ԵՄ անդամակցության թեկնածու: «Միայն դա պարտավորեցնում է նրան հավատարիմ մնալ հիմնական իրավական և ժողովրդավարական սկզբունքներին»,-ասել է նա:
Երկրում տեղի ունեցած զինված հեղաշրջման փորձից հետո Թուրքիայի նախագահ էրդողանը և վարչապետ Յիլդիրիմը հայտարարեցին, որ խորհրդարանում կարող է քննարկման դրվել հեղաշրջման մասնակիցների համար մահապատիժ սահմանելու մասին օրենքը:
Հուլիսի լույս 16-ի գիշերը հայտնի դարձավ Թուրքիայում պետական հեղաշրջման փորձի մասին: Անկարայում և Ստամբուլում ավիացիայի ու տանկերի կիրառմամբ բախումներ են տեղի ունեցել: Թուրք զինվորականների խումբը հայտարարել է երկրում ռազմական հեղաշրջման, Էրդողանին իշխանությունից հեռացնելու մասին, սակայն ապստամբ զինվորականների գործողությունները ձախողվել են:Բախումներում զոհվել է 164 կառավարության աջակից, Reuters հաղորդմամբ, հայտարարել է Թուրքիայի վարչապետ Բինալի Յըլդըրըմը: Ընդհանուր զոհերի թիվը հասել է 265-ի: Թուրքիայի կառավարությունը կքննարկի երկրում մահապատժի վերականգնումը: