Թուրքիան պաշտոնապես կդիմի ԱՄՆ-ին` Գյուլենին արտահանձնելու պահանջով![]() 19 հուլիսի 2016 - 09:50 AMT PanARMENIAN.Net - Թուրքիայի իշխանություններն առաջիկա օրերին պաշտոնական հարցումով կդիմեն ԱՄՆ-ին` պահանջելով արտահանձնել ընդդիմադիր իսլամական քարոզիչ Ֆեթուլլահ Գյուլենին, որին համարում են Թուրքիայում ռազմական հեղաշրջման փորձի գլխավոր գաղափարախոսը: Այդ մասին հայտարարել է նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը: Նա հիշեցրել է, որ երկու պետությունների միջև գործում է հանցագործների արտահանձնման մասին համաձայնագիրը: «Երբ ԱՄՆ-ն խնդրում է արտահանձնել իր քաղաքացիներից մեկին, մենք կատարում ենք խնդրանքը: Այդ հարցերում փոխգործակցություն է հարկավոր»,-ասել է թուրք նախագահը, հայտնում է Lenta.ru-ն: Հուլիսի 16-ին էրդողանն իր կողմնակիցների հանրահավաքում կոչ էր արել ԱՄՆ նախագահ Օբամային արտահանձնել Գյուլենին: «Եթե մենք ռազմավարական գործընկերներ ենք, կատարեք մեր խնդրանքը: Չէ որ մենք արտահանձնել ենք ձեր ահաբեկիչներին: Հիմա տվեք նրանց, ով ահաբեկիչների մեր ցուցակում է»,-ասել է նա: ԱՄՆ պետքարտուղար Քերին ի պատասխան հայտարարել է, որ ԱՄՆ-ն կբավարարի Թուրքիայի պահանջը, եթե Անկարան լուրջ ապացույցներ ներկայացնի: Գյուլենն իր հերթին հայտարարել է, որ ապտրաստ է արտահանձնման: «Եթե այդպես որոշեն, ուրեմն, թող այդպես լինի»,-ասել է նա` հերքելով Անկարայի մեղադրանքները: Հուլիսի լույս 16-ի գիշերը հայտնի դարձավ Թուրքիայում պետական հեղաշրջման փորձի մասին: Անկարայում և Ստամբուլում ավիացիայի ու տանկերի կիրառմամբ բախումներ են տեղի ունեցել: Թուրք զինվորականների խումբը հայտարարել է երկրում ռազմական հեղաշրջման, Էրդողանին իշխանությունից հեռացնելու մասին, սակայն ապստամբ զինվորականների գործողությունները ձախողվել են:Բախումներում զոհվել է 164 կառավարության աջակից, Reuters հաղորդմամբ, հայտարարել է Թուրքիայի վարչապետ Բինալի Յըլդըրըմը: Ընդհանուր զոհերի թիվը հասել է 265-ի: Թուրքիայի կառավարությունը կքննարկի երկրում մահապատժի վերականգնումը: Ընթերցեք նաև. Թուրքիան կվերանայի հարաբերություններն ԱՄՆ հետ, եթե Գյուլենը չարտահանձնվի ![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |