Գերմանիայում գնացքի ուղևորների վրա հարձակվողի սենյակում ԻՊ դրոշ են հայտնաբերել![]() 19 հուլիսի 2016 - 11:47 AMT PanARMENIAN.Net - Գերմանիայում կացինով մարդատար գնացքի ուղևորների վրա հարձակվողը 17-ամյա փախստական է Աֆղանստանից: Նրա սենյակի խուզարկության ժամանակ առգրավվել է ձեռքով նկարած ԻՊ դրոշ: Այդ մասին հայտարարել է Բավարիայի ՆԳՆ ղեկավար Յոահիմ Հերմանը: Կացինով և դանակով զինված տղամարդը հարձակվել է գերմանական Տրոյտխլինգենից Վյուրցբյուրգ ընթացող գնացքի ուղևորների վրա: «Խուզարկության ժամանակ հայտնաբերվել է ձեռքով նկարված «Իսլամական պետության» դրոշը: Այդ ամենն այժմ պետք է հավաքել, պատկերացում ստանալու համար, թե որոնք են եղել դրդապատճառները, արդյոք նա կապեր ունեցել է իսլամիստների հետ, թե ինքն է ծայրահեղականացել»,-ասել է նախարարը, հայտնում է ՌԻԱ Նովոստին ARD վրա հղումով: Ըստ իրավապահների, անչափահասը մենակ է եղել գնացքում և «միայնակ է կատարել հանցագործությունը»: Միջադեպը տեղի է ունեցել հուլիսի 18-ի երեկոյան` 21:15: Ոստիկանությունը հայտնում է առնվազն 15 տուժածի մասին, ԶԼՄ-ները նշում են ավելի քան 20 տուժածի մասին: «Միջադեպը տեղի է ունեցել հուլիսի 18-ի երեկոյան` 21:15: Անհայտ պատճառներով տղամարդը հարձակվել է ուղևորների վրա: Նա զինված էր կացինով և դանակով»,-ասել է իրավապահ մարմինների ներկայացուցիչը, հայտնում է ՏԱՍՍ-ը: Ըստ ԶԼՄ-ների, հարձակվողին հաջողվել է հեռանալ գնացքից, սակայն, ի վերջո, նրան գնդակահարել են ոստիկանները: Որոշ տուժածների վիճակը գնահատվում է ծանր: Այդ ուղղությամբ ուղևորափոխադրումները ժամանակավորապես դադարեցվել են: ![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |