Զինյալները Թուրքիայում հարձակվել են ոստիկանների վրա. 5 վիրավոր կա![]() 19 հուլիսի 2016 - 14:59 AMT PanARMENIAN.Net - Մի խումբ զինված անձինք Թուրքիայի Տրաբզոն գավառում հուլիսի 19-ին հարձակվել են ճանապարհային ոստիկանության անցակետի վրա: 4 ոստիկան և 1 քաղաքացիակն անձ է վիրավորվել, հայտնում է Lenta.ru-ն Hurriyet-ի վրա հղումով: Հարձակվողները կրակ են բացել ոստիկանության աշխատակիցների վրա, որոնք կանգնած էին թունելի մուտքի մոտ` տեղական ժամանակով առավոտյան 08:45-ին: Հրաձգությունից անմիջապես հետո զինյալները հեռացել են պատահարի վայրից: Հուլիսի լույս 16-ի գիշերը հայտնի դարձավ Թուրքիայում պետական հեղաշրջման փորձի մասին: Անկարայում և Ստամբուլում ավիացիայի ու տանկերի կիրառմամբ բախումներ են տեղի ունեցել: Թուրք զինվորականների խումբը հայտարարել է երկրում ռազմական հեղաշրջման, Էրդողանին իշխանությունից հեռացնելու մասին, սակայն ապստամբ զինվորականների գործողությունները ձախողվել են:Բախումներում զոհվել է 164 կառավարության աջակից, Reuters հաղորդմամբ, հայտարարել է Թուրքիայի վարչապետ Բինալի Յըլդըրըմը: Ընդհանուր զոհերի թիվը հասել է 265-ի: Թուրքիայի կառավարությունը կքննարկի երկրում մահապատժի վերականգնումը: Ընթերցեք նաև. Թուրքիայում ձերբակալել են ռուսական ինքնաթիռը խոցած օդաչուներին Հղումներ թեմայով. ![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |