Ռիո-2016-ում Հայաստանը կներկայացնի 33 մարզիկ 8 մարզաձևում![]() 19 հուլիսի 2016 - 17:05 AMT PanARMENIAN.Net - Ռիոյի ամառային օլիմպիական 31-րդ խաղերին մնացել են հաշված օրեր: Անկախ Հայաստանի պատմության մեջ առաջին անգամ Հայաստանը կներկայացնի 33 մարզիկ 8 մարզաձևում: ՀԱՕԿ-ը ներկայացրել է Հայաստանի օլիմպիական հավաքականի կազմը: Աթլետիկա` Ամալիյա Շարոյան, Դիանա Խուբեսերյան, Լևոն Աղասյան, Լիլիթ Հարությունյան, Գայանե Չիլոյան, Գոռ Ներկարարյան: Բռնցքամարտ` Արթուր Հովհաննիսյան, Նարեկ Աբգարյան, Արամ Ավագյան, Հովհաննես Բաչկով, Վլադիմիր Մարգարյան: Ազատ ոճի ըմբշամարտ` Գառնիկ Մնացականյան, Դեվիդ Սաֆարյան, Գեորգի Կետոև, Լևան Բերիանիձե: Հունահռոմեական ոճի ըմբշամարտ` Միհրան Հարությունյան, Արսեն Ջուլֆալակյան, Մաքսիմ Մանուկյան, Արթուր Ալեքսանյան: Լող` Վահան Մխիթարյան, Մոնիկա Վասիլյան: Ծանրամարտ` Անդրանիկ Կարապետյան, Առաքել Միրզոյան, Սիմոն Մարտիրոսյան, Ռուբեն Ալեքսանյան, Գոռ Մինասյան, պահեստային՝ Վանիկ Ավետիսյան, Նազիկ Ավդալյան, Սոնա Պողոսյան: Հրաձգություն` Հրաչիկ Բաբայան: Ձյուդո` Հովհաննես Դավթյան: Մարմնամարզություն` Արթուր Դավթյան, Հարություն Մերդինյան, Հուրի Գեբեշյան: Ռիոյի Օլիմպիական խաղերը 31-րդն են: Խաղերի բացման պաշտոնական արարողությունը կկայանա օգոստոսի 5-ին Ռիոյի լեգենդար «Մարականա» մարզադաշտում: Օգոստոսի 5-ից 21-ը` աշխարհի 205 երկրից մոտ 10.500 մարզիկ կմրցի մեդալների 306 հավաքածուի համար: Օլիմպիական խաղերը կանցկացվեն Ռիոյի 4 շրջանի՝ Կոբակաբանայի, Մարականայի, Դեոդորոյի և Բարայի 33 մարզակառույցներում: Հղումներ թեմայով. ![]() ![]() Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը «Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա Հավանայում կայացել է Ծանրամարտի միջազգային ֆեդերացիայի նիստը Բարսեղյանը ամբողջ 5 կգ-ով առաջ է անցել երկրորդը ճանաչված Սաուդյան Արաբիայի պատվիրակից ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |