![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() Բախում Սարի թաղում. Տուժած ոստիկաններ կան (Թարմացվող)![]() ![]() PanARMENIAN.Net - Երևանի Էրեբունի տարածքում գտնվող ՊՊԾ գնդի մերձակայքում կրակոցներ են լսվել: Դեպքի վայրից՝ ոստիկանական պատնեշից այն կողմ, 2 շտապօգնության մեքենա դուրս եկավ: Որոշ մարդիկ փորձեցին խանգարել նրանց ելքը տարածքից: 22:04 Տուժել է 4 ոստիկան, ըստ նախնական տեղեկությունների, վնասվածքները հրազենային չեն: 21:59 Փաշինյանը պատմել է նաև, որ, ըստ ոստիկանների քաղաքացիները փորձել են պահպանվող տարածք ներս մտնել, որից հետո բախում է տեղի ունեցել: 21:57 Վերադարձած Փաշինյանը հայտնել է, որ Սարի Թաղում բախում է եղել, 3 վիրավոր ոստիկան կա, ում վրա քարեր են նետել: 21:53 Նիկոլ Փաշինյանին թույլատրել են միայնակ գնալ ՊՊԾ գնդի տարածք: 21:44 Փոխոստիկանապետ Սամվել Հովհաննիսյանը թույլատրեց Փաշինյանին, ինչպես նաև «Ազատության» և «Սիվիլնեթի» լրագրողներին անցնել ոստիկանական պատնեշը: Նա հայտնել է նաև, որ կա վիրավոր ոստիկան: 21:04 Նիկոլ Փաշինյանը հանգստացնում է հավաքվածներին. կոչ է անում չհավատալ ամեն տեսակի տարածվող լուրերին, զգուշացնում հնարավոր սադրանքների մասին: 20:50 Ցուցարարները փակում են Քրիստափորի փողոցը: 20:47 Ցուցարարներից ոմանք փորձել են շուռ տալ տարածք մտած ոստիկանական մեքենան. ընթացքում կոտրվել է դրա ապակին: 20:45 Հավաքվածները հեռախոսով կապվեցին Վարուժան Ավետիսյանի հետ: «Մեր վրա հարձակում չի եղել: Ոչ ոք չի հարձակվի մեր վրա, եթե դուք այնտեղ լինեք: իսկ եթե ոստիկանները ձեռք բարձրացնեն ձեր վրա, մենք կկրակենք ոստիկանության վրա», - ասաց նա: 20:24 Հավաքվածներից մեկը հայտարարել է, որ զրուցել է ՊՊԾ գունդը գրավածներից Վարուժան Ավետիսյանի հետ, ով հայտնել է, որ նրանք օդ են կրակել, քանի որ կարծել են, որ հարձակում է եղել ժողովրդի վրա. ոչ «Սասնա ծռերի», ոչ ժողովրդի վրա հարձակում չի եղել: ![]() ![]() Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |