«Հիմնադիր խորհրդարանից» Կարո Եղնուկյանը ձերբակալվել է

«Հիմնադիր խորհրդարանից» Կարո Եղնուկյանը ձերբակալվել է

PanARMENIAN.Net - «Հիմնադիր խորհրդարանի» անդամ Կարո Եղնուկյանը ձերբակալվել է «Սասնա ծռեր» խմբին օժանդակելու և նրանց հետ հեռախոսային կապ ունենալու համար: Այդ մասին իրազեկել է Կարո Եղնուկյանի պաշտպան Տիգրան Հայրապետյանը, հայտնում է «Ա1+»-ը:

Հուլիսի 19-ին խուզարկություն էր կատարվել «Հիմնադիր խորհրդարանի» անդամ Կարո Եղնուկյանի բնակարանում: Երկու բնակարանի, ավտոտնակի և մեքենաների խուզարկության ժամանակ ոչինչ չէր հայտնաբերվել, սակայն իրավապահ մարմինները առգրավել էին բնակարանում գտնվող 5 համակարգիչ և 2 հեռախոս:

Պաշտպան Տիգրան Հայրապետյանը առաջիկա ժամերի ընթացքում պատրաստվում է հանդիպել Կարո Եղնուկյանի հետ:

Հուլիսի 17-ի լուսաբացին «Սասնա Ծռեր» խումբը գրոհել է Էրեբունի վարչական շրջանի տարածքում գտնվող ՊՊԾ գնդի շենքը, այն գրավել և պատանդ պահել ոստիկանների։ Գրոհի արդյունքում մեկ ոստիկան է սպանվել, մի քանի ոստիկաններ հրազենային վնասվածքներ են ստացել։ ՊՊԾ շենքը գրավածների մոտ են որպես պատանդ, ՀՀ ոստիկանության պետի տեղակալ Վարդան Եղիազարյանը, Երևանի փոխոստիկանապետ Վալերի Օսիպյանը, որոնք գնացել էին տարածք՝ բանակցելու, բայց նրանց, որպես անվտանգության երաշխիք «Սասնա Ծռերի» անդամները պահել են իրենց մոտ։

Ընթերցեք նաև. Սարի թաղում բախումների փաստով քրգործ է հարուցվել. 6 ոստիկան տուժած է ճանաչվել

 Ուշագրավ
Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
---