Թուրք գիտնականներին արգելել են մեկնել երկրից![]() 20 հուլիսի 2016 - 14:00 AMT PanARMENIAN.Net - Թուրք գիտնականներին արգելել են մեկնել երկրի սահմաններից դուրս մինչ հատուկ հայտարարությունը: Արգելքը հաջորդել է անհաջող պետական հեղաշրջմանը` պետական կառույցներում լայնածավալ զտում է սկսվել, հայտնում է ՌԲԿ-ն Reuters-ի վրա հղումով: Դրանից մեկ օր առաջ այդ նույն խորհուրդը կոչ է արել թուրքական համալսարանների 1577 դեկանի հեռանալ պաշտոնից: Մասնավոր ուսումնական հաստատություններում դասավանդող ևս 21.000 ուսուցիչ զրկվել է լիցենզիաներից: Հուլիսի լույս 16-ի գիշերը հայտնի դարձավ Թուրքիայում պետական հեղաշրջման փորձի մասին: Անկարայում և Ստամբուլում ավիացիայի ու տանկերի կիրառմամբ բախումներ են տեղի ունեցել: Թուրք զինվորականների խումբը հայտարարել է երկրում ռազմական հեղաշրջման, Էրդողանին իշխանությունից հեռացնելու մասին, սակայն ապստամբ զինվորականների գործողությունները ձախողվել են:Բախումներում զոհվել է 164 կառավարության աջակից, Reuters հաղորդմամբ, հայտարարել է Թուրքիայի վարչապետ Բինալի Յըլդըրըմը: Ընդհանուր զոհերի թիվը հասել է 265-ի: Թուրքիայի կառավարությունը կքննարկի երկրում մահապատժի վերականգնումը: Հեղաշրջման փորձից հետո մոտ 7,5 հազար մարդ է ձերբակալվել, նրանցից 600-ն արդեն կալանավորվել է: Ավելի վաղ հայտնի դարձավ, որ Եվրամիությունը բացառել է առանց մուտքի արտոնագրերի ռեժիմն Անկարայի համար 2016-ին` Թուրքիայում տեղի ունեցած պետական հեղաշրջման փորձից հետո: Այդ մասին հայտարարել է թվային տնտեսության և հասարակության գծով հանձնակատար Գյունտեր Էթինգերը: «Պետությունը չպետք է հազարներով ազատվի անհաճո դատավորներից»,-ասել է եվրահանձնակատարը: Նա քննադատել է նաև հնարավոր վերադարձը մահապատժի կիրառմանը: «Ոչ մի պետություն չի կարող ԵՄ անդամ դառնալ, եթե մահապատիժ է կիրառում»,-ասել է նա: Ընթերցեք նաև. ԵՄ-ն բացառում է 2016-ին վիզաների չեղարկումը Թուրքիայի համար ![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |