ԲՐԻՏԱՆԱԿԱՆ ԽՈՐՀՐԴԱՐԱՆԻ ԼՈՐԴԵՐԻ ՊԱԼԱՏԻ ՊԱՏՎԻՐԱԿՈՒԹՅՈՒՆԸ ԿԱՅՑԵԼԻ ՀԱՅԱՍՏԱՆ ԵՎ ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂ

PanARMENIAN.Net - Մեծ Բրիտանիայի եւ Հյուսիսային Իռլանդիայի Միավորված Թագավորության խորհրդարանի լորդերի պալատի պատվիրակությունը փոխխոսնակ բարոնուհի Քեռոլայն Քոքսի գլխավորությամբ նոյեմբերի 1-ին կժամանի Երեւան: Հաջորդ օրը պատվիրակությունը կմեկնի Ստեփանակերտ, որտեղ նոյեմբերի 2-ին կհանդիպի ԼՂ ղեկավարության հետ: Վերադառնալով Երեւան` բրիտանացի խորհրդարանականները հանդիպումներ կունենան Հայաստանի Ազգային Ժողովում, որտեղ կկայանա հայ-բրիտանական եւ բրիտանա-հայկական խմբերի համատեղ նիստը` նվիրված բրիտանա-հայկական խորհրդարանական խմբի ստեղծման 10-ամյակին: Այցի շրջանակներում պատվիրակության անդամները կհանդիպեն Հայաստանի ղեկավարության հետ, ինչպես նաեւ կայցելեն Օսմանյան Թուրքիայում 1915 թվականի Հայոց ցեղասպանության զոհերի հուշահամալիր:
 Ուշագրավ
Նա ասել է, որ այդ հարցը ճիշտ չէ փոխկապակցել խաղաղության պայմանագրի ստորագրման հարցի հետ
«Իմ այցը Երևանում Հայոց ցեղասպանության հուշահամալիր խորապես հուզիչ էր»,–գրել է նա
Նշվում է, որ հատկապես վերջին օրերին տարածված կեղծիքին պետք է պատասխանել
Ըստ ադրբեջանական ԶԼՄ–ների, «համարժեք պատասխան միջոցներ են ձեռնարկվել»
---