Փաշինյան. «Սասնա ծռերը» պատանդներին զենք են տվել ու միասին պատվել զոհված ոստիկանին![]() 20 հուլիսի 2016 - 20:54 AMT PanARMENIAN.Net - Հուլիսի 20-ին՝ ՊՊԾ գնդի գրավման ժամանակ զոհված ոստիկանության գնդապետ Արթուր Վանոյանի հուղարկավորության օրը, գունդը գրաված «Սասնա ծռերի» ջոկատն ու պատանդ ոստիկանները համատեղ պատվել են Վանոյանի հիշատակը: Ինչպես հայտնել է Խորենացի փողոցում հավաքված մարդկանց ԱԺ ընդդիմադիր պատգամավոր Նիկոլ Փաշինյանը, զինյալները մարտական զենք են տվել Վալերի Օսիպյանին, Վարդան Եղիազարյանին ու մյուս 2 պատանդ ոստիկաններին, ովքեր զինվորական կարգով պատվել են Վանոյանի հիշատակը: Փաշինյանի առաջարկով, հավաքվածները մեկ րոպե լռությամբ հարգեցին զոհվածի հիշատակը: Դեպքերի առիթով հարուցվել է քրգործ ՀՀ քրեական օրենսգրքի 316-րդ հոդվածի 2-րդ մասով (իշխանության ներկայացուցչի նկատմամբ առողջության համար վտանգավոր բռնությունը՝ կապված նրանց կողմից իրենց ծառայողական պարտականությունները կատարելու հետ): Հոդվածը նախատեսում է տուգանք՝ նվազագույն աշխատավարձի երեքհարյուրապատիկից հինգհարյուրապատիկի չափով, կամ կալանք՝ մինչև երկու ամիս ժամկետով, կամ ազատազրկում՝ առավելագույնը մեկ տարի ժամկետով: ![]() ![]() Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |