Փաշինյան. Եթե ներկայությունս ցանկալի չէ, ուրեմն Խորենացիում անելիք չունեմ![]() ![]() PanARMENIAN.Net - ՀՀ ԱԺ պատգամավոր Նիկոլ Փաշինյանը Խորենացի փողոցում ընթացող բողոքի ակցիան ղեկավարելու կամ կոորդինացնելու որևէ հավակնություն չունի ու ինչպես նախկինում, այդպես էլ այժմ պնդում է ճգնաժամի խաղաղ հանգուցալուծման անհրաժեշտությունը: Այդ մասին ինքը Փաշինյանը հայտարարել է մամուլի ասուլիսի ժամանակ, հստակեցնելով Էրեբունու ՊՊծ գնդին հարող տարածքում ծավալվող իրադարձություններում իր մասնակցության հարցը: «Եթե մարդիկ գտնում են, որ իմ ներկայությունը վնասում է իշխանափոխության իրականացմանը, ուրեմն սրանից հետո Խորենացի փողոցում կլինեմ այն դեպքում, երբ ցուցարարները դրա անհրաժեշտությունը տեսնեն... երեկվա իրադարձություններից և դրան հաջորդած մեկնաբանություններից հետո ես կոնկրետ ինձ համար, մեզ համար անելիք չեմ տեսնում», - ասաց նա: Պատգամավորը նշեց, որ հուլիսի 20-ին Խորենացի փողոցում հայտնվել էին մարդիկ, որոնք սեռական բնույթի հայհոյանքներ էին տալիս, գիշերը մեքենաների անհասկանալի շարժ էր, լոկալ լարումներ, և այդ ամենը ոստիկանների հետ բախման առիթ էր տալիս: «Հիմա հարց է առաջանում՝ «Հիմնադիր խորհրդարանը» և «Սասնա ծռերը» դատապարտու՞մ են այդ ամենը, թե՝ ոչ», - ասաց նա: Պատգամավորը, սակայն, նշեց, որ դա չի նշանակում, թե չի շարունակելու գործունեությունը՝ զոհերից խուսափելու համար: «Եթե այդ նպատակով պետք լինի լինել Խորենացիում՝ կլինենք Խորենացիում, եթե պետք լինի Ազատության հրապարակում՝ կլինենք այնտեղ, կամ այլ վայրում: Բայց եթե «Սասնա ծռերի» ներկայացուցիրչները պիտի ասեն՝ թող ինքը չգա, քավ լից, ինչի մասին է խոսքը», - նշեց նա: Փաշինյանն ընդգծեց նաև, որ մշտապես գործել է իր քայլերը «Սասնա ծռերի» հետ համաձայնեցնելով ու երբեք բանակցություններ իրենց անունից չի վարել: «Ես երբեք չեմ հանդես եկել նրանց անունից: Բանակցում են «Սասնա ծռերի» և իշխանության ներկայացուցիչները... Եվ չկա որևէ գործողություն, որն իրենց հետ չի համաձայնեցվել, սկսած գրավված ՊՊԾ գնդի տարածքում նկարահանումներից», - ընդգծեց նա: Անդրադառնալով գնդի տարածք սնունդ հասցնելու բարդություններին և հարցի շուրջ ծագած խնդիրներին, պատգամավորն ասաց, որ նման առաջարկով նրան էր դիմել Կարո Եղնուկյանն ու գունդը գրավածներից Վարուժան Ավետիսյանը համաձայն էր իր միջնորդությանը: Փաշինյանը դատապարտեց տեղի ունեցող բռնությունները խաղաղ ցուցարարների հանդեպ: «Ստեղծված վստահության ճգնաժամը կարող է լուծվել միմիայն քաղաքական ճանապարհով», - շեշտեց նա: Հուլիսի 20-ի երեկոյան ու լույս 21-ի գիշերը Խորենացի փողոցում բախման հետևանքով տուժել է 51 անձ, 26-ը՝ ոստիկան: 136 մարդ բերման է ենթարկվել: ![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |