Հայաստանի եւ Ռուսաստանի համագործակցության զարգացման արդյունքը ՀՀ-ում ռուսական կապիտալի շարունակական աճն է

PanARMENIAN.Net - Հայաստանի նախագահ Ռոբերտ Քոչարյանն այսօր ընդունել է ՌԴ փոխվարչապետ Սերգեյ Իվանովի գլխավորած պատվիրակությանը, հաղորդում է նախագահի մամլո ծառայությունը: հանդիպմանը քննարկվել են հայ-ռուսական համագործակցության մասնավորապես տնտեսական հատվածին վերաբերող հարցեր: Կողմերը որպես հայ-ռուսական գործընկերության դինամիկ զարգացման արդյունք են գնահատել փաստը, որ ռուսական կապիտալը գնալով ընդլայնում է ներկայությունը Հայաստանում, մեծանում է նաեւ ապրանքաշրջանառության ծավալը: Խոսվել է նաեւ ՌԴ կառավարմանը հանձնված հայկական ձեռնարկությունների գործարկմանը, տրանսպորտային հաղորդակցությանն ու տարածաշրջանային համագործակցությանն առնչվող խնդիրների մասին:
 Ուշագրավ
Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ
Կողմերը քննարկելու են նաև համագործակցությունը նավթագազային ոլորտում
Էսմայիլին ասել է, որ թռիչքի ժամանակ եղանակը բարենպաստ է եղել, ամպամածություն եղել միայն մեկ հատվածում
---