«Սասնա ծռերից» Հովհաննես Հարությունյանին և Աշոտ Պետրոսյանին մեղադրանք է առաջադրվել

«Սասնա ծռերից» Հովհաննես Հարությունյանին և Աշոտ Պետրոսյանին մեղադրանք է առաջադրվել

PanARMENIAN.Net - «Սասնա ծռեր» խմբի անդամ Հովհաննես Հարությունյանին, ով տեղափոխվել էր «Էրեբունի» հիվանդանոց հուլիսի լույս 26-ի գիշերը գնդի մերձակայքում վիրավորվելուց հետո, մեղադրանք է առաջադրվել:

Ինչպես գրում է Tert.am-ը՝ հղում անելով Հարությունյանի պաշտպան Լյուդվիգ Ավետիսյանին, մեղադրանքն առաջադրվել է Քրեական օրենսգրքի 219-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով (շենքեր, շինություններ, տրանսպորտի, հաղորդակցության կամ կապի միջոցներ զավթելը՝ կազմակերպված խմբի կողմից) և 235-րդ հոդվածի 3-րդ մասով (կազմակերպված խմբի կողմից զենք-զինամթերք շրջանառելը)։

«Հարությունյանն իրեն մեղավոր չի ճանաչում և ցուցմունք չի տալիս»,-ասել է պաշտպանը:

Նույն հոդվածներով մեղադրանք է առաջադրվել նաև Աշոտ Պետրոսյանին, ով ևս վիրավորվել և տեղափոխվել էր հիվանդանոց հուլիսի լույս 26-ի գիշերը, հայտնում է Pastinfo-ն: Հանրային պաշտպանի գրասենյակի փաստաբան Մերի Ալավերդյանը հայտնել է, որ Պետրոսյանը մեղադրանքի վերաբերյալ դիրքորոշում չի հայտնել:

Հոդվածները նախատեսում են համապատասխանաբար 6-12 և 3-8 տարվա ազատազրկում:

 Ուշագրավ
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը
Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները
---