Սեֆիլյան. Բանակցությունների ուշացումն իրավիճակի լարման է հանգեցնում![]() 26 հուլիսի 2016 - 19:32 AMT PanARMENIAN.Net - «Հիմնադիր խորհրդարանի» առաջնորդ Ժիրայր Սեֆիլյանը իր պաշտպան Արա Զաքարյանի միջոցով «Ազատություն» ռադիոկայանին հայտարարություն է փոխանցել: Հայտարարությունում, մասնավորապես, ասվում է, որ ՊՊԾ գնդի տարածքի գրավումից ի վեր նա պատրաստակամություն է հայտնել «բոլոր հնարավորությունները ներդնել հարցի հանգուցալուծումը անարյուն գտնելու համար»: «Մենք ունենք հստակ քաղաքական ծրագիր խնդիրը խաղաղ ճանապարհով լուծելու համար։ Հույս ունենալով, որ իշխանությունները օր առաջ կսթափվեն և կնստեն բանակցությունների, ներկայումս չեմ ցանկանում բանակցությունների մանրամասներին այժմ անդրադառնալ՝ այդ պրոցեսը որևէ կերպ չվտանգելու համար։ Ակնհայտ է, որ բանակցային պրոցեսի ուշացումը տանում է դեպի իրավիճակի լարման, որի պայմաններում կարող են նոր բախումներ, վիրավորներ և մարդկային կորուստներ լինել, ինչը անշուշտ, իշխանությունների մեղքն է լինելու», - ասվում է հայտարարությունում: Սեֆիլյանը ձերբակալվել էր հունիսի 20-ին՝ զենքի գործադրմամբ շենքեր, շինություններ, հաղորդակցության և կապի միջոցներ, այդ թվում՝ Երևանի հեռուստաաշտարակը զավթելու փորձ կազմակերպելու մեղադրանքով: Կարդացեք նաև. «Սասնա ծռերից» Հովհաննես Հարությունյանին և Աշոտ Պետրոսյանին մեղադրանք է առաջադրվել ![]() ![]() Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |