ՊՊԾ գնդում ևս 2 վիրավոր կա, Խորենացի փողոցը դատարկ է![]() 27 հուլիսի 2016 - 01:56 AMT PanARMENIAN.Net - ՊՊԾ գնդի տարածքում իրավապահներին են հանձնվել զինված խմբի անդամներ Գագիկ Եղիազարյանն ու Արամ Հակոբյանը:Տեղի է ունեցել փոխհրաձգություն, որի հետևանքով վիրավորվել է իրավապահներից մեկը, ինչպես և Պավել Մանուկյանն ու նրա որդի Արամը: Այդ մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ոստիկանության մամուլի խոսնակ Աշոտ Ահարոնյանը: Ըստ նրա, երեքն էլ անմիջապես տեղափոխվել են հիվանդանոց: Այս պահին հրաձգությունը դադարել է և ընթանում են բանակցություններ՝ զինված անձանց հանձնվելու գործընթացը ավարտին հասցնելու համար: 03:17 Գնդի տարածքից բերման ենթարկվածների, վիրավորվելու պատճառով հանձնվածների և «Սասնա ծռերի» քանակի մասին տվյալները համադրելով կարելի է ենթադրել, որ գնդի տարածքում այժմ կա 24-25 մարդ, որոնցից 3-ը վիրավոր են: 03:00 Ոստիկանները պահանջել են լրագրողներից հեռանալ Խորենացի փողոցից: 02:50 Իրավապահների տվյալներով՝ զինված խմբի ևս երկու վիրավոր անդամ գտնվում են ՊՊԾ գնդի տարածքում, գրում է ոստիկանության մամուլի խոսնակ Աշոտ Ահարոնյանը: Իր խոսքերով, բանակցություններ են ընթանում. իրավապահները փորձում են համոզել, որ նրանց նույնպես բուժօգնություն ցուցաբերվի, բայց վիրավորների ընկերները մերժում են: 02:49 Բերման է ենթարկվել նաև «Ասպարեզ» ակումբի նախագահ Լևոն Բարսեղյանն ու այլ քաղաքացիներ: 02:40 Պավել Մանուկյանն ու իր որդին վիրահատվել են. նրանց կյանքին վտանգ չի սպառնում, գրում է Aysor.am-ը` հղում անելով ոստիկանությանը: 02:21 Խորենացի փողոցից մի քանի քաղաքացու բերման ենթարկեցին: Տարածք է ժամանել ՀՀ պատգամավոր Նիկոլ Փաշինյանը: 02:13 Ոստիկանները գնդի տարածքից դուրս են բերել 4 զինյալ: Խմբի ևս 2 անդամ վիրավորվել էին հուլիսի լույս 26-ին: Ոստիկանության տվյալներով, հուլիսի 17-ին գնդի տարածք էր մտել 30 մարդ: 02:10 Ըստ «Սասնա ծռեր» խմբի հաղորդագրության, վիրավորվել են Պավել Մանուկյանը, Արամ Մանուկյանը, Գևորգ Իրիցյանը և հավանաբար խմբի այլ անդամներ: Ոստիկանները, խմբի ձևակերպմամբ, առևանգել են Պավելին,Արամին, Գագիկ Եղիազարյանին և խմբի ևս մեկ անդամի: Ավելի վաղ Ահարոնյանը հայտնել էր, որ ժամը 23:00-ի սահմաններում ՊՊԾ գունդը գրաված «Սասնա ծռերը» կրակ են բացել և անկանոն կրակահերթեր արձակել տարբեր ուղղություններով՝ «վտանգելով նշված վայրում ծառայություն իրականացնող իրավապահների և տարածքի բնակիչների անվտանգությունը»: ՊՊԾ գունդը գրավածները կամ նրանց աջակիցներն ոստիկանության պաշտոնյայի խոսքերը որևէ կերպ չեն մեկնաբանել: Հղումներ թեմայով. ![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |