Ոստիկանությունը հրապարակել է «Սասնա ծռերից» մեկի հանձնվելու տեսագրությունը (վիդեո)![]() ![]() PanARMENIAN.Net - Ոստիկանությունը հրապարակել է տեսանյութ հուլիսի լույս 27-ի գիշերը ՊՊԾ գրավված գնդի տարածքում տարածվող տեսագրությունից, որում երևում է, ինչպես է հանձնվում «Սասնա ծռերի» անդամ Գագիկ Եղիազարյանը: Տեսանյութում չեն երևում հանձնվելուն նախորդող իրադարձությունները: «Սասնա ծռերի» պնդում են, որ Եղիազարյանն ու Հակոբյանը ձերբակալվել էին վիրավորների համար պատգարակներ տեղափոխելու պահին: Հուլիսի 27-ի գիշերը ոստիկանությունը հայտարարել էր, որ ՊՊԾ գնդի տարածքում իրավապահներին են հանձնվել զինված խմբի անդամներ Գագիկ Եղիազարյանն ու Արամ Հակոբյանը: Տեղի է ունեցել փոխհրաձգություն, որի հետևանքով վիրավորվել էր իրավապահներից մեկը, ինչպես և Պավել Մանուկյանն ու նրա որդի Արամը, ովքեր տեղափոխվել են հիվանդանոց: ![]() ![]() Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |