ՀՀԿ փոխնախագահ. ՀՀ ղեկավարությունը երբևէ չի հանձնի ազատագրված հողերն առանց ԼՂ անկախության ճանաչման

ՀՀԿ փոխնախագահ. ՀՀ ղեկավարությունը երբևէ չի հանձնի ազատագրված հողերն առանց ԼՂ անկախության ճանաչման

PanARMENIAN.Net - ՊՊԾ գնդի գրավման շուրջ ՀՀԿ պասիվությունը պայմանավորված է ընթացող բանակցությունների «փխրուն գործընթացին» չվնասելով: Այդ մասին հայտարարել է ՀՀԿ փոխնախագահ Հերմինե Նաղդալյաննիշխող կուսակցության գործադիր մարմնի նիստից հետո:

Նա չի պատասխանել հարցին, թե արդյոք «Սասնա ծռերին» ահաբեկիչ է համարում, սակայն նշել է, որ որևէ պայմաններում Հայաստանում որևէ մեկը չպետք է փորձի հարցեր լուծել զենքով:

Պատասխանելով հարցին, թե ինչու չգումարվեց ԱԺ արտահերթ նիստ, ինչը պահանջում էր ընդդիմադիր պատգամավոր Նիկոլ Փաշինյանը, Նաղդալյանը հայտարարել է, որ կարևոր է ոչ թե նիստ գումարելը, այլ իրավիճակի խաղաղ հանգուցալուծումը:

Նաղդալյանը մեկնաբանել է նաև «Սասնա ծռերի» պահանջներից մեկը՝ ԼՂՀ անվտանգության գոտու շուրջ բանակցությունների դադարեցումը:

«Չեմ կարծում, որ որևէ մեկը Հայաստանում կարող է ասել, որ ՀՀ ղեկավարությունը գնալու է, կամ կգնա նրան, որ ազատագրված հողերը երբևէ կհանձնվեն առանց ԼՂՀ կարգավիճակի փոփոխման, Ղարաբաղի անկախության ճանաչման», - ասել է նա:

Հուլիսի 17-ի լուսաբացին «Սասնա Ծռեր» խումբը գրոհել է Էրեբունի վարչական շրջանի տարածքում գտնվող ՊՊԾ գնդի շենքը, այն գրավել և պատանդ պահել ոստիկանների։ Գրոհի արդյունքում մեկ ոստիկան է սպանվել, մի քանի ոստիկաններ հրազենային վնասվածքներ են ստացել։ ՊՊԾ շենքը գրավածների մոտ պատանդ էին պահվում ՀՀ ոստիկանության պետի տեղակալ Վարդան Եղիազարյանը, Երևանի փոխոստիկանապետ Վալերի Օսպիյանը, որոնք գնացել էին տարածք՝ բանակցելու, բայց նրանց, որպես անվտանգության երաշխիք «Սասնա Ծռերի» անդամները պահել են իրենց մոտ։

Հուլիսի 23-ին պատանդ ոստիկաններն ազատ են արձակել, սակայն հուլիսի լույս 27-ի գիշերվա զարգացումներից հետո «Սասնա ծռերը» պատանդել են 4 բժշկի, որոնցից մեկն ավելի ուշ ազատ է արձակվել:

 Ուշագրավ
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
Դեսպանը նաև հրապարակել է Politico-ի հոդվածը «Thales» ընկերության ֆրանսիական ռադարների մասին
Այն ենթադրում է տարբեր տեսակի աջակցություններ պետություններին՝ տեխնիկական, ոչ մահաբեր զինատեսակների տրամադրում
---