Մոնթե Մելքոնյանի ընտանիքի կոչը նախագահին՝ ազատել Ենիգոմշյանին![]() 29 հուլիսի 2016 - 09:26 AMT PanARMENIAN.Net - Արցախի և Հայաստանի Հանրապետության ազգային հերոս Մոնթե Մելքոնյանի ընտանիքը կոչ է արել ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանին ազատ արձակել «Հիմնադիր խորհրդարան» շարժման անդամ Ալեք Ենիգոմշյանին: «Հարգելի պարոն Սերժ Սարգսյան, Խորին մտահոգությամբ մենք տեղեկացանք, որ հուլիսի 27-ին Հայաստանի Ազգային անվտանգության ծառայությունը ձերբակալել է մեծ հայրենասեր Արա Ալեք Ենիգոմշյանին։ Պարոն Ենիգոմշյանը տասնամյակներ շարունակ ներգրավված է եղել Հայաստանում բարեգործական աշխատանքներում և արել է ամեն ինչ երկրի բարելավման համար, երկիր, որը նա սիրում է ամեն ինչից առավել։ Նա իր կյանքը նվիրել է Հայաստանի բարօրության համար և նա եղել է Ձեր նախկին զինակից ընկեր, Ազգային հերոս՝ Մոնթե Մելքոնյանի ամենամոտ և վստահելի ընկերներից մեկը։ Չնայած հայրենասիրական գործողությունների ժամանակ ֆիզիկապես տուժելուն՝ Ալեքը շարունակում է աշխատել Հայաստանը լավը դարձնելու համար։ Պարոն Եինգոմշյանը յուրահատուկ հայրենասեր մարդ է, բարեխիղճ է և ընդգրկված է երկրի բարելավման համար ուղղված քաղաքացիական բանավեճերում, օրինական, խաղաղ աշխատանքներում։ Մենք շատերի հետ միասին բարձրացնում ենք մեր ձայնը և խնդրում ենք, որ նա անմիջապես ազատ արձակվի ոստիկանական բանտարկությունից», - ասված է ընտանիքի հաղորդագրության մեջ։ Ստորագրել են՝ Մայլե Մելքոնյանը,Մարգար Մելքոնյանը,Մարսիա ՄԵլքոնյանը,Սեդա Գպրանյան-Մելքոնյանը,Սյուզի Մահսերեջյան-Մելքոնյանը: Հուլիսի 28-ին «Հիմնադիր խորհրդարան» շարժման անդամ Ալեք Ենիգոմշյանը ձերբակալվել է: Նրա փաստաբան Նիկոլայ Բաղդասարյանը տեղեկացրել է, որ Ենիգոմշյանը կասկածվում է հուլիսի 17-ին ոստիկանության պարեկապահակային ծառայության (ՊՊԾ) գնդի տարածքը գրաված զինված խմբին օժանդակելու մեջ։ Փաստաբանն ասել է, որ նախաքննական մարմինը խախտումներ է թույլ տվել: Բաղդասարյանը տեղեկացրել է նաև, որ ինքը դիմել է Օմբուդսմենին և այժմ պատրաստվում է մարդու իրավունքների պաշտպանի հետ մտնել մեկուսարան՝ խախտումները վերացնելու համար։ ![]() ![]() Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |