Ոստիկանություն. Արայիկ Խանդոյանը վիրավորվել է29 հուլիսի 2016 - 16:49 AMT PanARMENIAN.Net - Հուլիսի 29-ին Էրեբունու ՊՊԾ գնդի մերձակայքում կրակոցներ են լսվել: «ԱԱԾ Ներկայացուցչի հետ կապ հաստատեցինք, ասեց՝ դուք կրակում եք, դրա համար մենք էլ ենք կրակում: Բայց մենք չենք կրակում նրանց վրա, մենք կրակում ենք մեր տարածքում՝ մեր անվտանգությունը ապահովելու համար», - «Ազատություն» ռադիոկայանին հայտնել է «Սասնա ծռեր» խմբավորման անդամ Վարուժան Ավետիսյանը: Նրա խոսքով, վիրավորված Խանդոյանին բուժօգնություն է ցուցաբերվում գնդի տարածքում: «Ձախ ոտքի փափուկ հյուսվածքի վնասվածք է ստացել», - հայտնել է Ավետիսյանը: Միաժամանակ, Ոստիկանության մամուլի խոսնակ Աշոտ Ահարոնյանը հայտնել է, որ զինված խումբը խախտել է իրավապահների պահանջը՝ չկրակել: «Կրակոցներ և կրակահերթեր են հնչել գնդում, ինչին ի պատասխան իրավապահները կրակ են բացել, իրենց կողմից վիրավորվել է Խանդոյանը», - պարզաբանել է Ահարոնյանը: «Սասնա ծռեր» ֆեյսբուքյան էջը հայտնել է, որ Արայիկ Խանդոյանը մկանային վիրավորում է ստացել: «Բանակցությունները չեն շարունակվում», - նշվում է գրառման մեջ: Հուլիսի 27-ին ԱԱԾ-ն հաղորդագրություն էր տարածել, որում, մասնավորապես, նշել էր, որ կրակ է բացելու «Սասնա ծռերի» անդամների ուղղությամբ, եթե խմբի անդամները կրակեն, թեկուզ՝ անկանոն, կամ փորձեն դուրս գալ գնդի տարածքից՝ հանձնվելուց բացի այլ նպատակներով: Ուշագրավ Վարդանյանն ասել է, որ գտնվում է մեկուսացման խցում Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում” Ամենաընթերցվողը բաժնում | Պեսկով. Կողմ ենք Բաքվի և Երևանի միջև շփումների շարունակմանը Նա նաև ասել է, որ Կրեմլը չի մեկնաբանում Հայաստանում տեղի ունեցող բողոքի ցույցերը Փաշինյան. Հայաստանի և Ադրբեջանի սահմանին տեղադրված սյուները ՀՀ տարածքային ամբողջականության անկյունաքարերն են Ըստ նրա, որոշումը կայացվել է ֆիքսելու համար Հայաստանի տարածքային ամբողջականությունը ԱՄՆ կոնգրես է ներկայացվել Ադրբեջանի պաշտոնյաների դեմ պատժամիջոցներ սահմանելու օրինագիծը Այն շրջանառության մեջ է դրել կոնգրեսական Դինա Տիտուսը Աբրահամյան. Մի իշխանություն, որը 2018-ին փառաբանում էր խաղաղապահ բրիգադի փողոց դուրս գալը, այսօր խոսում է դրա անթույլատրելիության մասին Նա նշել է, որ կադրերում երևացող զինծառայողներն ակնհայտորեն այդ պահին ծառայության մեջ չէին, մարդկանց ջերմ ողջունեցին և գնացին |