ԵԽ գլխավոր քարտուղար. Հավաքների ազատության իրավունքը պիտի ամբողջկանապես հարգվի30 հուլիսի 2016 - 01:41 AMT PanARMENIAN.Net - Եվրախորհրդի գլխավոր քարտուղար Թյորբորն Յագլանդը հայտարարություն է տարածել Երևանում ընթացող զարգացումների վերաբերյալ: «Անհանգստությամբ հետևում եմ ԵԽ անդամ Հայաստանում տեղի ունեցող զարգացումներին, որտեղ մի քանի օր է՝ զինված խումբը պատանդներ է վերցրել ոստիկանության բաժանմունքում: Ուզում եմ հիշեցնել, որ օրենքի գերակահությամբ ղեկավարվող երկրներում բոլոր կոնֆլիկտները պիտի լուծվեն քաղաքական երկխոսության, ժողովրդավարության սկզբունքների ու ստանդարտների հիման վրա», - ասել է նա: «Կոչ եմ անում բոլոր ներգրավված կողմերին անհապաղ հանգուցալուծել վտանգավոր իրավիճակը և վերադառնալ ժողովրդավար մեթոդներին: Ժողովրդավարությունը, մարդու իրավունքներն ու օրենքի գերակայությունը պիտի գերիշխեն: Հավաքների ազատության իրավունքը պիտի ամբողջկանապես հարգվի», - նշել է ԵԽ գլխավոր քարտուղարը: Հուլիսի 17-ին Էրեբունու ՊՊԾ գունդը գրաված «Սասնա ծռեր» խմբի աջակիցները հերթական հանրահավաքն անցկացրեցին Ազատության հրապարակում: Հանրահավաքից հետո նրանք երթով շարժվել են դեպի Խորենացի փողոց, որտեղ գտնվում է ՊՊԾ գունդը, սակայն կեսից մի մասը թեքվել է դեպի Սարի թաղ՝ հավաքվելով այնտեղ: Ցույցերը ոստիկանների կողմից ցրկել են՝ հատուկ միջոցների կիրառմամբ: Տուժել են տասնյակ մարդիկ: Ուշագրավ Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը Դեսպանը նաև հրապարակել է Politico-ի հոդվածը «Thales» ընկերության ֆրանսիական ռադարների մասին Ամենաընթերցվողը բաժնում | Ալիև․ Հայաստանը պետք է փոխի Սահմանադրությունը, հրաժարվի Արարատ լեռը որպես խորհրդանիշ օգտագործելուց Ալիևը նաև ասել է, թե «հայերը լուրջ հոգեբանական շեղումներ ունեն» և «զառանցագին գաղափարներ» Ալիև․ Ձեռքերս ծալած չենք սպասելու, մինչև Ֆրանսիան, Հնդկաստանն ու Հունաստանը զինեն ՀՀ–ին «Դրանով փորձում են մեզ ինչ–որ բան ապացուցել»,–ասել է նա Ռուբեն Վարդանյանի ընկերներն ու գործընկերներն ապրիլի 24-ին երթ են նախաձեռնել Վարդանյանը հացադուլ է հայտարարել Բաքվի բանտում Վենետիկում անցկացվող 60-րդ միջազգային բիենալեի օրերին բացվել է AKNEYE ֆիջիթալ սփեյսը Ներկաները վայելել են միջոցառումը, ծանոթացել NFT-ների յուրօրինակ աշխարհին և ձեռք բերել նոր ծանոթություններ |