Թուրքիայում ոստիկանների վրա են հարձակվել. Զոհեր կան

Թուրքիայում ոստիկանների վրա են հարձակվել. Զոհեր կան

PanARMENIAN.Net - Թուրքիայի հարավարևելքում քրդերը հարձակում են իրականացրել թուրք զինվորականների վրա, ինչի հետևանով 5 մարդ է զոհվել, ևս 8-ը վիրավորվել են:

Ինչպես հաղորդում է Reuters գործակալությունը` մեջբերելով անվտանգության ծառայության աղբյուրին, հարձակումն իրականացվել է Հաքքյարի նահանգի Չուկուրջա քաղաքում, որը գտնվում է Թուրքիայի, Իրաքի և Իրանի սահմանին:

Աղբյուրի հաղորդմամբ` հարձակումն իրականացրել է Քուրդիստանի աշխատավորական կուսակցությունը, գրում է Tert.am-ը:

Թուրքիայում Քուրդիստանի աշխատավորական կուսակցության հետ զինված հակամարտության վերսկսման հետևանքով մեկ տարում ավելի քան 600 զինվորական և ոստիկան է սպանվել: Պաշտոնական տվյալներով՝ նույն ժամանակահատվածում մոտ 5000 քուրդ ապստամբ է սպանվել:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---