ՄԻՊ. Դատապարտյալների հիվանդանոցում «Սասնա ծռերի» անդամների պահման պայմանները բարելավվել են

ՄԻՊ.  Դատապարտյալների հիվանդանոցում «Սասնա ծռերի»  անդամների պահման պայմանները բարելավվել են

PanARMENIAN.Net - Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը հուլիսի 30-ին այցելել է «Դատապարտյալների հիվանդանոց» քրեակատարողական հիմնարկ, առանձնազրույցներ ունեցել այնտեղ բուժում ստացող՝ Էրեբունու ՊՊԾ գունդը գրաված «Սասնա ծռեր» խմբավորման անդամներ Արամ Մանուկյանի, Հովհաննես Հարությունյանի և Աշոտ Պետրոսյանի հետ, ինչպես նաև ծանոթացել նրանց պահման պայմաններին:

Հուլիսի 30-ին Մարդու իրավունքների եվրոպական դատարան է ուղարկվել ՊՊԾ գունդը գրաված «Սասնա ծռեր» զինված խմբի անդամ Արամ Պավելի Մանուկյանի պաշտպան Ինեսսա Պետրոսյանի դիմումն ընդդեմ Հայաստանի Հանրապետության՝ անմարդկային և նվաստացնող վերաբերմունքի հատկանիշներով։

Այցի ընթացքում Պաշտպանին ուղեկցել են Խոշտանգումների և վատ վերաբերմունքի կանխարգելման հարցերով Պաշտպանի տեղակալը և աշխատակազմի բժիշկը:

«Մեր կողմից այս գործերով իրականացվող մշտադիտարկման և այսօրվա այցի արդյունքները վկայում են, որ քրեակատարողական հիմնարկում նշված անձանց պահման պայմանների հարցում էական բարելավում կա. նրանք տեղափոխվել են ավելի լուսավոր, նոր վերանորոգված հիվանդասենյակներ, որոնք կահավորված են անհրաժեշտ բժշկական ֆունկցիոնալ մահճակալներով, սառնարաններով, բազկաթոռներով, աթոռներով, կողապահարաններով ու հովացուցիչներով կահավորված հիվանդասենյակներ: Արձանագրվել է, որ ապահովված է հանձնուքներ ստանալու իրավունքը, նրանց ցուցաբերվում է անհրաժեշտ բժշկական օգնություն, տրամադրված են անհրաժեշտ հիգիենայի և անկողնային պարագաներ», - ասված է ՄԻՊ հաղորդագրության մեջ:

Տեղեկացվում է նաև, որ առանձնազրույցների ընթացքում Ա.Մանուկյանը, Հ.Հովհաննիսյանը և Ա.Պետրոսյանը քրեակատարողական հիմնարկի բուժանձնակազմի և վարչակազմի՝ իրենց նկատմամբ վերաբերմունքի առնչությամբ բողոքներ չեն ներկայացրել:

Պաշտպանի դիտարկումներն այսուհետ ևս կրելու են շարունակական բնույթ:

Հուլիսի 29-ին «Սասնա ծռեր» խմբի անդամ, ազատամարտիկ Պավլիկ Մանուկյանի որդու շահերը ներկայացնող Ինեսսա Պետրոսյանն իր ֆեյսբուքյան էջում հրապարակել է դիմում-պահանջը բարձրաստիճան պաշտոնյաներին, որով ահազանգել է, որ «Դատապարտյալների հիվանդանոց» տեղափոխված Արամն անօգնական վիճակում է. պատշաճ բուժօգնություն չի ցուցաբերվում, կա նաև արյան վարակ ձեռքբերելու վտանգ: Փաստաբանը դիմումն ուղարկել է արդարադատության նախարարին, Մարդու իրավունքների պաշտպանին, ԱՆ քրեակատարողական ծառայության պետին, ԱԱԾ քննչական վարչության պետի առաջին տեղակալին:

Ի պատասխան քրեակատարողական վարչության հանրային կապերի պետ Գոռ Ղլեչյանը հայտարարել է, որ Մանուկյանն ապահովված է բժշկական օգնության անհրաժեշտ միջոցներով, իսկ հիվանդասենյակի սանիտարահիգիենիկ պայմանները բավարար են:

Հուլիսի 17-ից «Սասնա ծռեր» կոչվող զինված խումբը գրավել է ՀՀ ոստիկանության պարեկապահակային ծառայության գնդի տարածքը: Հուլիսի լույս 27-ի գիշերը իրավապահների հետ ՊՊԾ գնդի տարածքում տեղի է ունեցել փոխհրաձգություն, որի ընթացքում վիրավորվել են զինված խմբի անդամներ Պավել Մանուկյանն ու նրա որդին՝ Արամ Մանուկյանը, ինչպես նաև իրավապահներից մեկը: Երեքն էլ անմիջապես տեղափոխվել են «Էրեբունի» բժշկական կենտրոն:

ՄԻՊ. Ոստիկանների կողմից բռնությունների ահազանգերով անհրաժեշտ է քրեական հետապնդում սկսել

 Ուշագրավ
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները
Առաջարկվում է նաև տուգանային միավոր սահմանել նաև լուսաթափանցելիության կանոնի խախտման համար
Ամփոփվել են միասնական քննությունների առաջին փուլի արդյունքները
---