ՊՊԾ գնդի տարածքը գրաված «Սասնա ծռեր» խմբի անդամ Արայիկ Խանդոյանի ընտանիքին օգնելու համար Gofundme.com կայքում դրամահավաք է անցկացվել, որի արդյունքներով $22.511 է հավաքվել։
Կայքում տեղեկացվել է, որ «Միայնակ գայլի» ընտանիքը սոցիալական ծանր վիճակում է գտնվում:
«Սասնա ծռերը» գրաված են պահել գնդի տարածքը մոտ 2 շաբաթ՝ հուլիսի 17-ից մինչև հուլիսի 30-ը: Այդ ընթացքում զոհվել է 2 իրավապահ, ևս 6-ը վիրավորվել են: