Փաստաբան. Ենիգոմշյանին խնամակալ տրամադրելու խնդրանքն անպատասխան է մնացել![]() 4 օգոստոսի 2016 - 10:41 AMT PanARMENIAN.Net - «Հիմնադիր խորհրդարանի» անդամ, կալանավորված Ալեք Ենիգոմշյանը խնամակալի կարիք ունի, սակայն այդ մասին խնդրանքը պատասխան չի ստացել: Այս մասին հայտնել է նրա պաշտպան Նիկոլայ Բաղդասարյանը: Ներկա պահին կուրություն ունեցող Ենիգոմշյանը 2 ամսով կալանավորված է և գտնվում է ՀՀ արդարադատության նախարարության Արմավիրի քրեակատարողական հիմնարկի հիվանդանոցում: Ենիգոմշյանի փաստաբանը նշել է, որ գրություն է ներկայացրել ՄԻՊ գրասենյակին, որ իր պաշտպանյալի տարրական պայմաններն ապահովեն, սակայն այս պահին դեռևս այդ պայմանները բավարարված չեն, գրում է Tert.am-ը: «Ներկայումս բողոք է ներկայացվում Վերաքննիչ դատարան: Այժմ աշխատում ենք փաստաթղթերի վրա: Բավական ծավալուն փաստաթուղթ է, բոլոր խախտումներն արձանագրվել են, որ հետագայում Եվրոպական դատարանում դա վիճարկվի»,-ասել է փաստաբանը: Բաղդասարյանը հավելել է, որ Ենիգոմշանը պնդում է՝ առաջադրվող մեղադրանքների հետ ինքը ոչ մի առնչություն չունի և գտնում է, որ քաղաքական հետապնդում է իրականացվում իր անձի նկատմամբ: Ալեք Ենիգոմշյանը կասկածվում է հուլիսի 17-ին ոստիկանության պարեկապահակային ծառայության (ՊՊԾ) գնդի տարածքը գրաված զինված խմբին օժանդակելու մեջ և ձերբակալված է: ![]() ![]() Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |