Թուրքիայում հեղաշրջման փորձից հետո մոտ 26.000 մարդ է ձերբակալվել![]() 4 օգոստոսի 2016 - 11:21 AMT PanARMENIAN.Net - Թուրքիայում տեղի ունեցած պետական հեղաշրջման չստացված փորձից հետո իրավապահները ձերբակալել են 25.917 մարդու, որից 13.419-ը ներկայում կալանքի տակ են: Այս մասին տեղեկացրել է երկրիներքին գործերի նախարար Էֆքան Ալան: Ձերբակալվածներից շատերը կասկածվում են ԱՄՆ-ում բնակվող իսլամական քարոզիչ Ֆեթուլլահ Գյուլենի հետ կապերի մեջ լինելու համար, Gazeta.ru-ին հղումով գրում է Tert.am-ը: Աղբյուրը մանրամասնում է, որ թուրքական իշխանությունները Գյուլենին համարում են հեղաշրջման փորձի գլխավոր կազմակերպիչ, մինչդեռ ամերիկաբնակ քարոզիչը հերքում է: Ավելի վաղ Թուրքիայի վարչապետ Բինալի Յըլդըրըմը տեղեկացրել է, որ լույս հուլիսի 16-ին տեղի ունեցած դեպքերի առնչությամբ գործից ժամանակավորապես հեռացվել է 58.611 մարդ, ազատվել է 3.499-ը։ Հուլիսի լույս 16-ի գիշերը հայտնի դարձավ Թուրքիայում պետական հեղաշրջման փորձի մասին: Անկարայում և Ստամբուլում ավիացիայի ու տանկերի կիրառմամբ բախումներ են տեղի ունեցել: Թուրք զինվորականների խումբը հայտարարել է երկրում ռազմական հեղաշրջման, Էրդողանին իշխանությունից հեռացնելու մասին, սակայն ապստամբ զինվորականների գործողությունները ձախողվել են: Բախումներում զոհվել է 164 կառավարության աջակից, Reuters հաղորդմամբ, հայտարարել է Թուրքիայի վարչապետ Բինալի Յըլդըրըմը: Ընդհանուր զոհերի թիվը հասել է 265-ի: Թուրքիայի կառավարությունը կքննարկի երկրում մահապատժի վերականգնումը: Կարդացեք նաև՝ Թուրքիայի տնտեսությունը $100 մլրդ է կորցրել հեղաշրջման փորձի հետևանքով ![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |