Ոստիկանապետը հանձնարարել է գտնել քաղաքացիական անձանց, որոնք «սադրել են բախումներ»![]() 4 օգոստոսի 2016 - 12:44 AMT PanARMENIAN.Net - Ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանը հանձնարարել է հայտնաբերել հուլիս 29-30-ին Սարի թաղում միջադեպերին մասնակից քաղաքացիական անձանց, որոնք սադրել են բախումները: Այս մասին ասվում է Ոստիկանության հաղորդագրության մեջ: «Ինչպես հայտնել ենք, ոստիկանության պետ Վլադիմիր Գասպարյանի հանձնարարականով՝ հուլիս 29-30-ին Սարի թաղում կատարված դեպքերի առնչությամբ ոստիկանության ներքին անվտանգության վարչությունում ծառայողական քննություններ են սկսվել՝ ինչպես ոստիկանության ծառայողների կողմից անհամաչափ ուժ կիրառելու, այնպես էլ զանգվածային լրատվության միջոցների ներկայացուցիչների նկատմամբ բռնություն գործադրելու և նրանց տեխնիկական միջոցները վնասելու դեպքերով: Ոստիկանության պետը օպերատիվ ծառայությունների ղեկավարներին հանձնարարել է հայտնաբերել միջադեպին մասնակից քաղաքացիական անձանց, որոնք սադրել են բախումները և բռնություն են կիրառել հավաքի մասնակիցների, լրագրողների ու ոստիկանների նկատմամբ», - նշում է Ոստիկանությունը: Երևանի մայրաքաղաքում «Սասնա ծռեր» խմբավորման կողմից ՊՊԾ գնդի գրավման ամբողջ ընթացքում (15 օր) ընթանում էին ցույցեր, որոնք մի քանի անգամ բախումների վերաճեցին: Հուլիսի 29-ի երեկոյան ու լույս 30-ի գիշերը ոստիկանությունը և քաղաքացիական հագուստով մարդիկ ցրել են ցույցը Սարի թաղում հատուկ միջոցների կիրառմամբ, որի ժամանակ տասնյակ մարդիկ տարբեր աստիճանների վնասվածքներ են ստացել: Կարդացեք նաև՝ Ոստիկանների կողմից բռնության դեպքերով քրգործեր են հարուցվել ![]() ![]() Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |